Տարիներ շարունակ մեզանում ըստ էության արմատավորվում էր Հովհաննես Երեցի տերության միջնադարյան առասպելը (Пресвитер Иоанн): «Այ երբ վերջապես տեղի ունենա իշխանափոխություն, իշխանությունը վերադարձվի ժողովրդին, կհաստատվի արդարության հազարամյա թագավորությունը, մեղր ու գինի կհոսեն գետերով, չեն լինի ո՛չ սովյալներ, ո՛չ հիվանդներ, ո՛չ կարիքավորներ, բոլորը կլինեն կուշտ ու երջանիկ ու օրնիբուն փառաբանական ձոներ կերգեն տաճարներում ու հրապարակներում»։ Միջնադարում հենց այսպես էին պատկերացնում Երեցի տերությունը։
«Նոր Հայաստանի» միֆը ոչ այլ ինչ է, քան Հովհաննես Երեցի առասպելական տերության «հայկական տարբերակ»։
Դե իսկ իրականությունն իհարկե մի քիչ այլ է, չէր կարող այլ չլինել, ու մարդիկ կամաց-կամաց դա տեսնում են։
Բայց բուն խնդիրը դա չէ։ Բուն խնդիրն այն է, որ շատ ու շատ բարձրաստիճան իշխանավորներ իսկապես հավատացած են, որ իրենց շնորհիվ Հայաստանում հաստատվել է «Հովհաննես Երեցի» տերության փառքը, և բոլորը պարտավոր են օրնիբուն փառաբանական ձոներ երգել իրենց։ Այս մոլորությունը ամենավտանգավոր մոլորությունն է՝ թե ցանկացած իշխանավորի, և թե բուն պետականության համար։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը