Zham.am-ը շարունակում է ձեզ ներկայացնել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերը:
Այս հրապարակմամբ ներկայացնում ենք Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի ունեցվածքը` ըստ բարձաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարգրի:
Ըստ հայտարարագրի` 2017 թվականին Գալուստ Սահակյանն ունեցել է միայն եկամուտներ` 10 մլն 320 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից և կենսաթոշակից:
2017 թվականի պաշտոնի ստանձման հայտարարագրում ևս միայն եկամտային տվյալներ են գրանցված:
2017 թվականի մայիսի 23-ին ներկայացված հայտարարագրում Գալուստ Սահակյանը գրանցել է 5 մլն 305 հազար 50 դրամ եկամուտ, որը գոյացել է հետևյալ կերպ՝5 մլն 173 հազար 50 դրամ՝ աշխատանքի վարձատրություն,
132 հազար դրամ՝ կենսաթոշակ:
2016 թվականին ևս Գալուստ Սահակյանը միայն եկամուտ է գրանցել՝ 10 մլն 951 հազար 620 դրամ, որը գոյացել է հետևյալ կերպ10 մլն 552 հազար 20 դրամ՝ աշխատանքի վարձատրություն,
399 հազար 600 դրամ՝ կենսաթոշակ:
Նույն պատկերն է նաև 2015 թվականի հայտարարագրում, որտեղ գրանցված է 12 մլն 716 հազար 770 դրամ եկամուտ:
Եկամուտը գոյացել է հետևյալ կերպ՝
12 մլն 359 հազար 30 դրամ՝ աշխատանքի վարձատրություն,357 հազար 740 դրամ կենսաթոշակ:
2014 թվականին ևս Գալուստ Սահակյանը բացառություն չի արել:
Ներկայացրած հայտարարագրում այդ ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գրանցել է միայն եկամուտ, որը կազմել է 7 մլն 278 հազար 884 դրամ:Եկամուտը գոյացել է հետևյալ կերպ՝
6 մլն 921 հազար 140 դրամ՝ աշխատանքի վարձատրություն, 357 հազար 744 դրամ՝ կենսաթոշակ:
Ի դեպ, նույն պատկերն է նաև 2013, 2012 և 2011 թվականների հայտարարագրերում, որտեղ միայն եկամտային տվյալներ են գրանցված:
Այսինքն, 2011-2017 թթ-ը Գալուստ Սահակյանը միայն եկամուտ է ստացել, չի ունեցել դրամական միջոցներ, անշարժ և շարժական գույք:
Գալուստ Սահակյանի կնոջ՝ Ժաննա Աղաբաբյանի 2017 թվականի հայտարարագրում գրանցված են եկամուտներ և դրամական միջոցներ:
Դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 126 մլն 433 հազար 455 դրամ, որը հարկային տարվա ավարտին աճել է՝ դառնալով 149 մլն 733 հազար 455 դրամ:
Եկամուտները կազմել են 25 մլն 209 հազար 786 դրամ, որը գոյացել է հետևյալ կերպ
1 մլն 345 հազար 786 դրամ՝ աշխատանքի վարձատրություն,
564 հազար դրամ կենսաթոշակ,23 մլն 300 հազար դրամ շահաբաժին:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը