Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական հետախուզական ծառայությունների դեմ պատժամիջոցներն օրինականացնելու ԵՄ որոշման ֆոնին հայտարարել է, որ Թեհրանի հասցեին հնչեցված մեղադրանքները Եվրոպային չեն ազատում պատասխանատվությունից ահաբեկիչներին քողարկելու համար:
«Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ը համաձայնել է օրինականացնել Իրանի հետախուզական ծառայության դեմ սահմանված պատժամիջոցները՝ Եվրոպայի տարածքում սպանության նպատակով կազմակերպված դավադրության պատճառով:Եվրոպացիները, այդ թվում՝ Դանիան, Նիդեռլանդները և Ֆրանսիան, քողարկում են իրանցի ժողովրդի մոջահեդների կազմակերպությանը, որը 12 000 իրանցու է սպանել և խրախուսել է Սադդամ Հուսեյնի հանցագործություններն ընդդեմ իրաքցի քրդերի, ինչպես նաև այլ ահաբեկիչներին», - գրել է Զարիֆը Twitter-ում՝ հավելելով, որ մեղադրանքներն Իրանի դեմ չեն ազատում ԵՄ-ին պատասխանատվությունից:
Նիդեռլանդների իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Իրանը ներգրավված է Նիդեռլանդների՝ իրանական ծագմամբ երկու քաղաքացու քաղաքական սպանության գործում:
Բացի դրանից, անցյալ տարվա նոյեմբերին Դանիան իր դեսպանին հետ էր կանչել Թեհրանից՝ պայմանավորված երկրում իրանական հատուկ ծառայությունների անօրինական գործունեության մասին հաղորդումներով:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը