Երևանը չի պատրաստվում բարձրացնել ներքին սակագները. Ռուսական Коммерсантъ-ն անդրադարձել է ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա»-ի համար գազի գնի` 10%-ով թանկացմանը (1000 խմ-ի դիմաց 165 դոլար)՝
«Գազպրոմ»-ը Երևանի հետ բանակցությունները չի մեկնաբանել: ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է, որ կառավարության և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև սպառողների համար գազի գնի շուրջ քննարկումը կմեկնարկի հունվարի 8-ին:
Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը ТАСС գործակալության հետ զրույցում մանրամասնել է, որ պետության սուբսիդավորում չի լինի: Նիկոլ Փաշինյանը նույնպես խոսել է այն մասին, որ գազի սակագները պահպանվելու են «ներքին կարգավորումների շնորհիվ»:
«Ռայֆֆայզենբանկ»-ից Անդրեյ Պոլիշչուկի կարծիքով` «Գազպրոմ»-ի ու ՀՀ իշխանությունների նոր պայմանավորվածությունները կարող են հանգեցնել «Գազպրոմ Արմենիա»-ի մարժայի կրճատմանը, սակայն դա կրիտիկական բնույթ չի կրի:
«Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Ալեքսեյ Գրիվաչը ենթադրում է, որ մասամբ չեղարկվել է զեղչը, որը «Գազպրոմ»-ը տրամադրում էր «Գազպրոմ Արմենիա»-ին ՀՀ-ում ենթակառուցվածքային զարգացմանն ուղղված ներդրումների իրականացման համար:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը