Երեկ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից ահազանգ էր ստացվել, որ Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանի բնակիչը չի արձագանքում զանգերին ու կանչերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները բնակարանում հայտնաբերել են երիտասարդ ամուսինների եւ նրանց որդու դիերը: Բնակարանում հայտնաբերված մյուս երեխան ծանր վիճակով տեղափոխվել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորում:
Araratnews.am-ը Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման ղեկավար Մեսրոպ Մուսայելյանից տեղեկացավ, որ ընտանիքի անդամները թունավորվել են շմոլ գազից: Իսկ 8-ամյա երեխայի՝ Նատալիի վիճակը կայուն է: «Երեխան գիտակցության է եկել: Կյանքին սպառնացող վտանգ չկա: Երեխան մեր կենտրոն տեղափոխվել է երեկ՝ 19:30-ին: Վիճակը եղել է ծանր, գիտակցության խանգարմամբ: Մոտավորապես 2-3 ժամ երեխայի վիճակը գնահատել են ծանր»,- մանրամասնեց նա:
Կենտրոնի ղեկավարը ենթադրում է՝ հավանաբար, 2-3 օր երեխան կմնա «Արևիկ» բուժկենտրոնում: Քանի որ երեխայի ծնողները մահացել են, երեխային հիվանդանոցում կխնամի նրա հորաքույրը:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը