Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրելու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա:
Նա մեր զրույցում ասաց, որ պարզապես չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը: Արա Սաղաթելյանը խորհրդարանի աշխատակազմի ղեկավար էր նշանակվել 2017 թվականին:
Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն էլ ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ աշխատակազմից այլ աշխատակիցներ աշխատանքից ազատվելու մասին դիմումներ չեն գրել: «Միշտ դիմում գրողներ կարող են լինել, բայց այս պահին այդպիսի բան չունենք: Մարդը միշտ ազատ է իր աշխատանքից դուրս գալու համար, բայց այս պահին չունենք այդպիսի բան»:
Հաշվի առնելով, որ Ազգային ժողովի ղեկավար կազմը փոխվում է, Արսեն Բաբայանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս հանգամանքով պայմանավորված սպասվում են պաշտոնանկություններ: «Ազգային ժողովի աշխատակազմը քաղաքական մարմին չէ, քաղաքականությամբ չի զբաղվում, իսկ առանձին անհատներ, եթե կցանկանան ԱԺ նոր ղեկավարության հետ աշխատել կամ չաշխատել, դա իրենց ցանկությունն է»:
Տեղեկություններ կան, որ առաջիկայում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հետ հեռանալու են նաեւ նրա տեղակալներ Արսեն Բաբայանը եւ Ռուբեն Գրիգորյանը: Սակայն իր պաշտոնում մնալու ցանկություն ունի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը: ՀԺ-ին հասած տեղեկություններով՝ նա այս ընթացքում փորձել է ջերմ կապեր հաստատել Ալեն Սիմոնյանի հետ, իր պաշտոնը պահպանելու համար:
Գագիկ Մխեյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ճիշտ են մեզ հասած տեղեկությունները: «Ես աշխատում եմ մեծ պատասխանատվությամբ եւ շարունակելու եմ աշխատել մեծ պատասխանատվությամբ: Մնացածը հետագայում կերեւա: Բոլորը ինձ լավ ճանաչում են, իմ բնավորությունը գիտեն: Աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու համար ես բոլորի հետ էլ լինում եմ շատ լավ հարաբերությունների մեջ: Դա մեր սուրբ պարտականությունն է, կապ չունի՝ պատգամավորը կլինի ԵԼՔ-ից, թե՝ ՀՀԿ-ից»,- մեր զրույցում ասաց Գագիկ Մխեյանը:
Ի դեպ, Գագիկ Մխեյանը երգչուհի Սոֆի Մխեյանի հայրն է: Որոշ տեղեկություններով էլ՝ նախորդ ԱԺ ղեկավարությունը Մխեյանին չի ազատել, քանի որ վերջինիս դուստրը ջերմ հարաբերությունների մեջ է եղել ԱԺ ղեկավար կազմի առանցքային դեմքերի հետ:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը