ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունն այսօր պաշտոնապես գրանցել է Հայաստանում, Արդարադատության նախարարության Ամուսնության պալատում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ երջանկություն մաղթելով համաշխարհային ճանաչում ունեցող բժկին:Թոմ Քաթինան ամերիկացի բժիշկ է, ով 2008 թվականից իր գործունեությունն իրականացնում է Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում:Նուբա լեռների շրջանը 2011 թվականից ակտիվ կոնֆլիկտային գոտի է համարվում, և Քաթինան 750.000 բնակչություն ունեցող այս շրջանի միակ վիրաբույժն է: Հիվանդները հաճախ ոտքով ճամփորդում են հասնելու «Գթության Մայր» հիվանդանոց, որտեղ Քաթինան աշխատում է։ Հիվանդանոցային տարածքն զբաղեցնում է Հարավային Կորդոֆանի 1/3-ը, որը տարածքով համարժեք է Ավստրիայի տարածքին: Հիվանդանոցի այցելուներն ունեն տարբեր խնդիրներ՝ կոտրվածքներ, փորլուծություն, վահանագեղձի հիվանդություններ, քաղցկեղ, ինչպես նաև պատերազմի պատճառով զոհեր: Բժիշկը վիրահատություններ է կատարում, բուժումներ նշանակում, ծնունդներ ընդունում:Տեղացիները նրան «Դոկտոր Թոմ» են անվանում, և նա մեծ հարգանք է վայելում շրջապատում:Որպես 435 մահճակալ ունեցող հիվանդանոցի միակ բժիշկ՝ նա աշխատում է օրական 24 ժամ ՝ սպասարկելով կես միլիոն մարդու եւ անտեսելով երկնքից անընդմեջ թափվող ռումբերի մշտական սպառնալիքը։Քաթինան ինքը հիվանդանոցում աշխատելու առաջին մի քանի ամիսներին երկու անգամ վարակվել է մալարիայով՝ նիհարելով մոտ քսան կիլոգրամ, տասնյակ անգամներ ինքն է արյունի դոնոր դարձել այս կամ այն հիվանդի համար։Թոմ Քաթինան 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրն է:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը