Զանգ ստացավ ու սկսեց ինձ ծեծել

Մարտի 1-ի գործով 4 տար­վա ազատազրկման դատապարտված, նախկին քաղբանտարկյալ Վարդան Ղավալբաբունցը չի դիմել իրավապահներին, որպեսզի վերաբացեն իր գործը: Նրա հետ զրույցը՝ ստորև. - Պարոն Ղավալբաբունց, դի­մե՞լ եք, որպեսզի ձեր գործը վերա­բացեն: - Ոչ: - Ինչո՞ւ: - Սպասում եմ, որ իրենք կվերա­նայեն (նկատի ունի իրավապահներին,-հեղ.): - Ձեր գործով միակ ապացույցը տուժող ոստիկան Մարատ Մա­նուկյանի ցուցմունքն էր, նա պն­դում էր, որ դուք եք եղել նաև իրեն հարվածողների մեջ, իսկ դուք պնդում էիք, որ իրեն օգնել եք, ոչ թե հարվածել: Ի վերջո ի՞նչ էր այդ օրը՝ Մարտի 1-ին, տեղի ունեցել: - Երբ մի խումբ երիտասարդներ սկսեցին ոստիկաններին հարվածել, հրահանգ եղավ Նիկոլի կող­մից, որ չհարվածեն, ես իր կողքը կանգնած էի այդ ժամանակ: Առա­ջին հերթին Երևանի քաղաքապետարանի դռներն եմ բացել, ոստի­կաններին օգնել եմ՝ մտնեն ներս, որպեսզի բախում չլինի, հետո տե­սա, որ ծեծում են ոստիկաններին, մի անգամ փորձել եմ օգնել, տե­սագրությունները ամբողջ կան, որ օգնելուց նույնիսկ ինձ են հարվա­ծում, թե ինչու եմ պաշտպանում, երկրորդը էլի օգնել եմ, որ ոստի­կանին ջահելության ձեռքից դուրս հանեմ, բայց դա սարքեցին այն­պես, թե անձամբ ես եմ հարվածել: Տեսաերիզները ունեմ, որ ես այն­քան հեռու էի, որ չէի կարող հասնել ու հարվածել, ու տեսաերիզի մեջ երևում է, որ իմ ձեռքերը բարձր դիրքում են: - Առաջին ատյանի դատարանում այդ տեսանյութը չուսումնասիրեցի՞ն: - Ոչ, նույնսիկ ինձ հարցրեցին, թե որտեղից այդ տեսանյութը, դա էլ ա հոդված, ես էլ ասեցի ինչքան հոդված ուզում եք դրեք, ես այնքան տեսանյութ ունեմ, որ եթե նույնիսկ այդ սկավառակը վերցնեք, ջարդեք, ես էլի ունեմ: - Այժմ գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաև Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: Դեռևս 2008-ին մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ ձեզ ձերբակալելու օրը մարտի 16-ին, Վահագն Հարությունյանն իր աշխատասենյակում անձամբ պարբերաբար ձեզ ծեծի է ենթարկել, որպեսզի ցուցմունք կորզի Եզնիկ Սրբազանի դեմ: Դուք հաստատո՞ւմ եք այդ տեղեկությունները, կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել: - Այդ ժամանակ սկսեցին հայտարարել, թե Վահագը ոչ մեկին չի ծեծել, ես դատարանում ցանկացա էդ ամբողջը բացահայտել, բայց ինձ որ տարան դատարան, նույնիսկ դատական նիստերի դահլիճում ոչ մեկը չի եղել, դատավճիռս կարդացին, ձեռնաշղթաները առանց ձեռքիցս հանելու, ու նորից հետ են տարել, որ ես նման բացահայտումներ չանեմ։ Ինձ որ բռնել են, տարել են քաղաքի վարչություն, ես էլ եմ համակարգում աշխատել, ծանոթներ էին: Ինձ բերման ենթարկելու արձանագրություն կազմեցին ու ասացին, թե ամոթ չես անո՞ւմ, ոստիկան ես ծեծում, ես էլ ասացի, որ տեսագրությունները ամբողջը ունեք, գնացեք նայեք, որտեղ կտեսնեք, որ ես ինչ-որ մեկի վրա ձեռք եմ բարձրացնում, ապա ես պատրաստ եմ ամենախստագույն պա­տիժը կրել: Գնացին նայեցին, եկան ասացին ոչ մի բան չկա, արձանագրությունը կազմեք, բաց թողեք, թող գնա: Հետո ինչ-որ զանգ եղավ, որ տանեն դատախազություն: Տարան դատախա­զություն՝ Վահագն Հարությունյա­նի աշխատասենյակ, նա զանգա­հարեց չգիտեմ ում, ներկայացրեց, որ ես եղել եմ նախկինում Վանո Սիրադեղյանի վարորդը, ախրանայի աշխատող, հիմա Եզնիկ Սր­բազանի վարորդն եմ, ու էդ եղավ, հեռախոսը դրեց, 10 րոպե անցավ, հետ զանգ եղավ ու սկսեցին ծե­ծել: Նա զանգահարեց մի քանի հոգու, ասաց թողեք էդ հարսանի­քը եկեք, եկան ու մինչև երևի գիշ­երվա 12-ը ծեծ եմ կերել, մի քանի ժամ ու էն ձևի, որ մեր տնեցիք եկել են, դուռը բաց ա եղել, ինձ չեն ճանաչել: Էդ նույն ձևով ինձ տարել են ԿՊԶ (ձերբակալված անձանց րդահման վայր), ԿՊԶ-ի պետը չէր ընդունում, ասում էր սենց արյունլ­վա ես չեմ ընդունի, տարեք, ինչ-որ բան գրեք, ես ընդունեմ: Մի խոս­քով՝ ինձ հասկացրին, որ լավ, մենք կգրենք, որ էս վիճակում քեզ բերել են, էս քեզ «կոզր» կլինի, որ քեզ հետ չտանեն: Բժիշկը ար­ձանագրել էր, որ ոտքերս ամբող­ջությամբ քերծված են եղել, կո­ղերս, կոնքերս՝ վնասված: - Վահագն Հարությունյանը անձա՞մբ էր մասնակցում ծեծին: - Անձամբ ինքն է սկսել ծեծի են­թարկել: - Ինչո՞ւ էր ցանկանում, որպես­զի դուք Եզնիկ Սրբազանի դեմ ցուցմունք տաք: - Ես հասկացա, որ Եզնիկ Սր­բազանը Լևոնի հետ ծանոթ էր, ընկերներ էին, չգիտեմ, ուզում էին, որ ես ինչ-որ բան գրեմ իր դեմ: Ինձ ասում էին՝ գրիր թեկուզ, որ ին­քը ասել է՝ գնա Մարտի 1-ին, տես ինչ է կատարվում, ես էլ ասացի, որ ձեր անունը ավելի շուտ կգրեմ, քան թե ինչ-որ մեկի: Ինձ ոչ մեկը չի ուղարկել, ես իմ կամքով եմ գնացել: - Ինչ-որ առարկաներո՞վ էին ծեծի ենթարկում: - Ոչ, ձեռքերով, ոտքերով, հայ­հոյում էին ընթացքում: - Պարոն Ղավալբաբունց, ձեզ ծեծի ենթարկելուց հետո իրավապահներին հաղորդում ներկայացրե՞լ էիք հանցագործության մասին: - Ոչ, այն ժամանակ ո՞վ էր լսում դու ինչ ես ասում, իրենց ինչ պետք էր՝ ասում էին: Ամբողջական՝ թերթի օրվա համարում

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Իշխանությունները «զենք գտնելու» օպերացիա են սկսել. «Հրապարակ» Օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր. «Փաստ» Ի՞նչ ունեցվածքով հեռացավ Աննա Հակոբյանը առաջին տիկնոջ կարգավիճակից. «Ժողովուրդ» Ոչ ոք բարոյական արդարացում չունի պնդելու՝ պահպանել Արցախի տարածքային պատկանելությունն Ադրբեջանին ՔՊ-ականների ախորժակը բացվել է․ 500-600 հազար դրամ թոշակ են ուզում. «Հրապարակ» Տ. Վահան եպսիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ. Արթենյան Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության պառակտվածության մասին Մարիամ Փաշինյանի հրապարակումը ծնողների ամուսնալուծությունից հետո․ երջանիկ է՞ Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում Սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն․․․ Երևան-Սևան ճանապարհի Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում կիլոմետրանոց խցանում է, տեսանելիությունը՝ ցածր Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am