Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը չի կարող լքել ՀՀ տարածքը:
Հայկական ժամանակի հարցին ի պատասխան ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ասաց, որ թեեւ անձնագիրը հետ է վերադարձվել, սակայն պաշտպանական կողմին միաժամանակ հայտնվել է, որ Մայրապետյանը չի կարող լքել ՀՀ տարածքը եւ նման փորձը կդիտվի որպես խափանման միջոցի պայմանի խախտում, ինչի պարագայում կքննարկվի նրան կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացնելու հարցը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ն վերադարձրել էր գրավի դիմաց ազատ արձակված գործարարի անձնագիրը:
Ավելի վաղ Մայրապետյանի պաշտպանները հայտարարել էին, որ անձնագիրը անհիմն կերպով ՀՔԾ-ում պահելու հարցով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նրանք տարեվերջին ահազանգում էին, որ Սամվել Մայրապետյանը կարիք ունի շտապ բժշկական միջամտության Գերմանիայում՝ կյանքի ցուցումով:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը