Հունվարի 8-ին մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը, որի շրջանակում իրականացվող աշխատանքները և գործընթացում ներգրավված ստորաբաժանումների պատրաստությունը տեղում ստուգելու նպատակով ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Շրջելով զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման սենյակներում և վիճակահանության սրահում` գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորակոչի անցկացման պատասխանատուներին: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հավաստիացրել է, որ, ինչպես նախորդ զորակոչերի ընթացքում, այնպես էլ ընթացիկ զորակոչի ժամանակ խիստ ուշադրություն է ցուցաբերվելու զորակոչիկների առողջությանը, ինչպես նաև, հաշվի առնելով եղանակային պայմանները, զորամասեր տեղափոխելու անվտանգության կանոնների պահպանմանը: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով, որն ուսումնասիրելու է ներկայացված դիմումներն ու բողոքները, անհրաժեշտության դեպքում` միջնորդություններ է ուղարկելու ԶՈՒ համապատասխան օղակներ, ինչպես նաև կազմակերպելու է զինակոչիկների առողջական վիճակի կրկնակի հետազոտությունները։ Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը