Պայթյուններ՝ Թայլանդում
Թայլանդի հարավում ինքնաշեն ռումբերի մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով 1 մարդ զոհվել է, 11-ը` տուժել: Ինչպես հայտնում է Reuters-ը` պայթյունները մարտի 30-ին եւ 31-ին որոտացել են Մալայզիայի հետ սահմանակից Պատտանիում` Թայլանդի երեք նահանգներից մեկում, որտեղ առավելապես մահմեդական բնակչություն է ապրում: Պայթյունների հետեւանքով մեկ անցորդ զոհվել է, 11 ոստիկան տուժել է:
