Փոքրիկ աղջնակին հանգստացնելու համար Պուտինն իջել է ավտոմեքենայից /տեսանյութ/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իջել է ավտոմեքենայից փոքրիկ աղջնակի հետ լուսանկարվելու համար, ով արտասվել է, քանի որ չի հասցրել լուսանկարվել երկրի ղեկավարի հետ: Այս մասին հայտնում է լրագրող Դմիտրի Սմիրնովը: Համացանցում հայտնված տեսանյութում լսվում է, թե ինչպես է երեխային ուղեկցող մեծահասակ կինը մի քանի անգամ շնորհակալություն հայտնում Պուտինին: