Ինչպե՞ս է Վաչագան Ղազարյանը 50 միլիոն դրամ վճարել․պաշտպան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ընկերների, հարազատների, բարեկամների համատեղ ուժերով է գրավի համար 50 միլիոն դրամ վճարել։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։ Դեկտեմբերի 30-ին Վաչագան Ղազարյանը, որի դրամական միջոցներն ու գույքը գտնվում են կալանքի տակ, 50 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։ Հարցին, թե Վաչագան Ղազարյանի՝ դեկտեմբերի 12-ին պետությանը 6 միլիոն դրամ փոխանցելու վերաբերյալ հայտարարությունն ուժի մե՞ջ է, պաշտպանը պատասխանեց, որ Ղազարյանի դրամական միջոցները շարունակում են մնալ կալանքի տակ, այդ պատճառով նրանք սպասում են նախաքննական մարմնի գործողություններին։ «Գումարները կալանքի տակ են, պետք է ազատվեն, որ կարողանան համապատասխան գործողություններով դրանք փոխանցել պետությանը։ Քանի որ քրեական գործը բավական բարդ է և ծավալուն, կարծում եմ՝ նախաքննական մարմինը որոշակի ընթացակարգեր պետք է սահմանի։ Հնարավոր է՝ ՀՔԾ-ն ընդհանրապես ընթացք չտա Վաչագան Ղազարյանի հայտարարությանը․ այդ սցենարն էլ չենք բացառում»,- ասաց պաշտպանը։ Արմեն Հարությունյանը նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով Ղազարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը, կայացրել է հիմնավոր և օրինական որոշում։ Միաժամանակ, պաշտպանն ապօրինի ու անհիմն որակեց վերաքննիչ դատարանի որոշումը։ Դեկտեմբերի 28-ին վերաքննիչ դատարանը մերժել էր Վաչագան Ղազարյանին ազատելու՝ պաշտպանների բողոքը: «Վաչագան Ղազարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն, հիմքեր չկան, նախաքննության մարմինն էլ որևէ ապացույց այդ մասով չի ներկայացրել, որ Ղազարյանը, գտնվելով ազատության մեջ, որևէ ձևով կարող է խոչընդոտել գործի քննությանը կամ խուսափել դրանից։ Այդ տեսանկյունից առաջին ատյանի դատարանը գնահատեց մեր ներկայացրած հիմնավորումները և բավարարեց գրավի միջնորդությունը հիմնավոր և օրինական կարգով»,- նշեց պաշտպանը։ Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չեն ստացել, ստանալուց հետո այն բողոքարկելու են վճռաբեկ դատարանում։ Վաչագան Ղազարյանը մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու համար։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video) Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) «Արագացրա՛, ձերբակալիր». ի՞նչ են պայմանավորվել Հաջիևի հետ. Արմենակ Դանիելյան (video) ЕС может смягчить торговые правила для Армении после запрета на импорт в Россию — FT. Financial Times: Брюссель пытается переманить союзника России торговыми подачками Steigan: Украина планирует заполнить половину пехотных подразделений иностранцами Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդին Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից, բայց մի բան ասեմ, որին ծանոթ չեք․ Արամ Վարդևանյան (video) Խայտառակ սարքած գործ է․ Արամ Օրբելյանը մանրամասներ հայտնեց Քոչարյանի գործով ԿԸՀ փակ նիստից (video) Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը Իրականում ի՞նչ նպատակով է Աննա Հակոբյանը մեկնում ԱՄՆ․ Հարութ Սասունյան (video) Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները Ռուսաստանից կախվածությունը խորանում է․ ԵՄ-ն հնգապատկել է միջուկային վառելիքի ներմուծումը Վենսը բացում է փակագծերը․ նույնիսկ ԱՄՆ-ի ամբողջ զինամթերքը բավարար չէր Ուկրաինային «Подонк, սրիկանե՛ր, ձեր խաղաղություն գինը սա՞ է․ Հաջիևից հետո ինչքա՞ն ադրբեջանցիներ են գալու» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am