Վաղը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ դատաքննությունը։
Araratnews.am-ը Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանից հետաքրքրվեց՝ որքա՞ն գրավ է պատրաստ վճարել երկրորդ նախագահը խափանման միջոցի փոփոխության համար: «Այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ չեմ քննարկել այն Ռոբերտ Քոչարյանի հետ: Մենք կարծում ենք՝ գրավը կիրառելի է, ի՞նչ ծավալով՝ դատարանն է որոշում»,- ասաց փաստաբանը:
Արամ Օրբելյանը տեղեկացրեց՝ երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարան երկրորդ հայցադիմումն են ուղարկել: Երրորդն էլ համարյա պատրաստ է, սակայն կուղարկե՞ն, թե՞ ոչ՝ պարզ կլինի վաղվա դատական նիստից:
Ի դեպ, Մարտի մեկի գործով քննիչը նախորդ դատական նիստում չէր բացառել, որ դատարանին բացարկի միջնորդություն կներկայացնի: Սակայն միջնորդություն ներկայացնելը ձգձգեց: «Մեկ այլ՝ Մարտի մեկի գործով, որը մեզ հետ կապ չուներ, դատավորն ինքնաբացարկ էր հայտնել: Քննիչն ինքնաբացարկի միջնորդությունն էր ուզում, քանի որ չէր ստացել: Քննիչը կարծում էր՝ դրա հիման վրա կարող է այս գործով էլ դատավորին բացարկ ներկայացնել, չնայած մենք կարծում ենք՝ դրա անհրաժեշտությունը չկա»,- ավարտեց իր խոսքը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը