Չե՞ք ամաչում, ինչի՞ց եք վախենում, պատմության դասագիրք, որ կարդայիք, կհասկանայի՛ք

Ուղղակի շշմում ես ,երբ տեսնում ես 7 միլիոնանոց սփյուռք ունեցող, ռասիզմի ու կրոնական հողի վրա 1.5 միլիոն կոտորած տեսած ազգը ստորագրություն է հավաքում ընդդեմ հնդիկ էմիգրանտների, ու տեքստում խոսում դեմոգրաֆիկ խնդիրներից... 96% միատարր բնակչություն ունեցող ազգը խոսում է դեմոգրաֆիկ վտանգից։ Սա չես կարող բացատրել ինչ է ,հասկանու՞մ եք , տեքստում շեշտվում է հատկապես նրանց մուսուլման լինելը։ Էդ տեքստ գրողը մի պահ չի նայում մեր հարավային ամենամուսուլմանացված երկրում , որտեղ իսլամը պետական կրոն է հռչակված ինչ լավ են վերաբերվում հայերին , այսքան տարի ինչքան հնարավորություն են տվել , ինչպիսի համակեցության պայմաններ են ստեղծվել։ Չե՞ք ամաչում , ինչի՞ց եք վախենում ,պատմության դասագիրք, որ կարդայիք ,կհասկանայի՛ք ,որ Հնդկաստանը երբեք գոնե մի անգամ աշխարհակալական գաղափարներ ու նկրտումներ չի ունեցել, ումի՞ց եք վախենում , ձեր դատարկ էությունի՞ց։ Խոսում եք էժան աշխատուժի մասին ,իբր մեր աշխատողները մնում են դրսում։ Դուք գիտե՞ք էժան աշխատուժ չգտնելու պատճառով ինչքան է տուժում մեր տնտեսությունը, հատկապես գյուղատնտեսությունը։ Դուք գիտե՞ք ինչի չի լինում շատացնել տավարի ու ոչխարի գլխաքանակը, որի շնորհիվ գին կիջնի։ Չի լինում մեկ շատ մեծ պատճառով՝ ՀՀ֊ում չեն կարողանում ճարել ՀՈՎԻՎ, չկա ուղղակի , չեք հավատում ,հարցրեք ցանկացած ֆերմերի։ Հազար անգամ ասել եմ , ի՞նչ վնաս են տվել օգուտից բացի այլազգի ՀՀ քաղաքացիները մեր երկրին՝ եզդիները , մոլոկանները , քրդերը , ռուսները, ասորիները։ Ի՞նչ վնաս, եթե ոչ օգուտ։ Ջհանգիր աղա ենք ունեցել , Քյարամ Սլոյան, ինչ գիտեք ,որ հնդիկ ՀՀ քաղաքացին վաղը մյուս օր Ջհանգիր աղայի ,կամ Սլոյանի ու էլի նման տղերքի պես մեր սահմանը չի պահի։ էդ ստորագրություն հավաքողներդ մի պահ պատկերացրեք ,որ նույն ակցիան սկսեն եվրոպացիները ,ամերիկացիները ու ռուսները մեր 7 միլիոնի դեմ , ի՞նչ կզգաք։ Հաաա մարդիկ էլ կան ասում են էդ մենք ենք Եվրոպային էնքան տալիս ,որ պիտի երախտապարտ լինեն։ Ասեմ ամբողջ աշխարհում հայտնի հայ 1915֊ից սկսած Արշիլ Գորկիով, Շառլ Ազնավուրով , էն դոլարի կանաչ գույնը հորինողով վերջացրած մաքսիմում կհաշվեք 500 հոգի , սա մաքսիմում թիվն է ։Ու մնացած 6 999 500 հայերի մեջ կգտնես բազմաթիվ խանութներից գողություն անողներ , հիդրոպոնիկ կանեփ աճացնող իրացնեղներ , հանցագործներ ու բազմաթիվ այլ տարրեր։ Մի՛ դարձեք էն ,ինչի մեջ 104 տարի մեղադրում եք ձեր հարևան երկրներին , մի՛ արեք այդպես մի ցույց տվեք ձեր ամենավատ կողմերը աշխարհին , որը գրկաբաց ընդունել է ձեր որդիներին , տո հենց նույն Հնդկաստանը , գոնե հիշեք Կալկաթայի համայնքին ու այնտեղը հարստությունը , որի քանակը հաստատ ներգաղթած հնդիկներից շատ է։ Ի վերջո բնակչության ավելացումից մեծանում է երկրում ապրանքի սպառումը ,հետևաբար նաև արտադրությունը։ Իսկ էժան աշխատուժը բերում է ապրանքի գնի էժանացման ,նաև մրցունակության բարձրացման։ Ամոթ է... ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒՑ ՀԻՇԵ՛Ք , ԵՐԵՎԻ ՉԳՏՆԵՔ ՀՀ֊ՈՒՄ ԳՈՆԵ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ, ՈՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԳՈՆԵ ՄԵԿ ԲԱՐԵԿԱՄ ՉՈՒՆԵՆԱ... Գրել է Հարություն Մնացականյանը

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am