Պորոշենկոյի ունեցվածքը 100 մլն դոլարով ավելացել է
Նախագահ Պյոտր Պորոշենկոն 6-րդ տեղն է զբաղեցրել «Ուկրաինայի թոփ-100 ամենահարուստ մարդկանց» ցուցակում «Ֆորբս Ուկրաինա» ամսագրի վարկածով: Պարբերականը նշում է, որ Ուկրաինայի նախագահի կարողությունը գնահատվում է 858 մլն դոլար: «Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կարողությունը գնահատվում է 858 մլն դոլար: Վերջին 1 տարում այն աճել է 100 մլն դոլարով»,- գրում է ամսագիրը:
