Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում բողոքի ակցիա է՝ ընդդեմ վարչական ղեկավար ՀՀԿ-ական Արկադի Մակյանի: Ինչպես հաղորդում է «Հետք»-ը, նստարանով փակված է համայնքապետարանի մուտքը. Արկադի Մակյանին թույլ չեն տալիս գնալ աշխատասենյակ և պահանջում են հրաժարականի դիմում գրել: Ստեղծել են նաև դիմում գրելու «համապատասխան պայմաններ». թուղթն ու գրիչը դրված է նստարանի վրա:
Մհեր Բաղդասարյանը համայնքում ամենաշատ ձայներ ստացած ավագանու անդամն է: Բագրատաշենը համայնքների խոշորացման ծրագրով ներառվել է Այրում համայնքում: Այսինքն` Արկադի Մակյանը ոչ թե ընտրված համայնքապետ է, այլ նշանակված վարչական ղեկավար Բագրատաշենից: Մհեր Բաղդասարյանի խոսքերով՝ երբ գյուղում եղած խնդիրները չեն լուծվում, բնակիչները ոչ թե նշանակված պաշտոնյայից, այլ ժողովրդի կողմից ընտրված անձանցից` ավագանու անդամներից են բացատրություններ պահանջում:
«Բագրատաշենը համայնքի ամենամեծ գյուղն է, ամենամեծ բյուջեն ունի, բայց կոնկրետ մեր համայնքի համար ոչինչ չի արվում. փողոցներն ասֆալտապատ չեն, կեղտոտ են, գյուղի կարևոր մի քանի փողոցում չկա լուսավորություն»,- ասում է ակցիայի կազմակերպիչ Մհեր Բաղդասարյանը:
Բաղդասարյանը նկատում է. ի տարբերություն մի քանի այլ փողոցների՝ այն փողոցում, որտեղ Մակյանն է ապրում, լուսավորության խնդիր չկա:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը