Անտրամաբանական է ու անհնարին. Ասադ
ՄԱԿ-ի խաղաղարար ուժերը Սիրիա մտցնելը անտրամաբանական և անհնարին է՝ RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ «Դա անիրական է, քանի որ նման ուժերը, որպես կանոն, գործում են միջազգային համաձայնագրերի հիման վրա։ Նման համաձայնագրերը պետք է ստանան պետությունների հավանությունը։ Ո՞ր երկրների։ Այս դեպքում այլ պետութուններ չկան: Կա միայն սիրիական պետությունը՝ որպես մի կողմ»,- ասել է Սիրիայի նախագահը։ Ասադը նշել է, որ միանգամայն անտրամաբանական է, ինչպես ՄԱԿ-ը կարող է համաձայնագիր ստորագրել ահաբեկչական խմբավորումների հետ:
