Ֆրանսիան խստացնում է «դեղին բաճկոնավորների» դեմ միջոցները

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է երկրի ողջ տարածքում չարտոնված ցույցերի մասնակիցների դեմ կառավարության կողմից միջոցների խստացման մասին, հաղորդում է Reuters-ը: Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է նոր օրենսդրություն ընդունել, որով կարգելվի բողոքի ակցիաներին խուլիգանների մասնակցությունն ու դիմակների կրումը: Էդուար Ֆիլիպի խոսքով՝ սպասվող բողոքի նոր ալիքին կներգրավվեն 80 հազար իրավապահներ: