2018-ի դաժան տարին՝ Պուտինի համար

Անցած տարի Վլադիմիր Պուտինը չորրորդ, ըստ երեւույթին, վերջին անգամ ընտրվեց Ռուսաստանի նախագահի պաշտոնում: Անցած տարվա ընթացքում Ռուսաստանը անցել են բազմահազարանոց բողոքի ցույցեր՝ ընդդեմ կենսաթոշակային ռեֆորմի: «Ազատության» մոսկովյան թղթակիցն ամփոփել է 2018-ի կարևոր իրադարձությունները Ռուսաստանում: 2018-ին Ռուսաստանում առաջին անգամ անցկացվել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, և երկրի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ հասել էր մինչև քառորդ եզրափակիչ: Ռուսաստանի Դաշնությունն անցած տարվա ընթացքում է՛լ ավելի մեկուսացվել քաղաքակիրթ աշխարհից՝ Արևմուտքի կողմից սահմանվել են նոր, կոշտ պատժամիջոցներ: Տարեվերջին՝ 2018-ի դեկտեմբերի 30-ին ԱՄՆ մեկ դոլարը Մոսկվայում վաճառվում էր 70 ռուբլուց ավելի գնով (2017-ի վերջին՝ 57,5 ռուբլի): 2018-ի հունվարին Ռուսաստանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր անցկացվեցին, երբ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն թույլ չտվեցին առաջադրվել նախագահական ընտրություններում: Մարտի 18-ին անցկացված նախագահական ընտրություններում հաղթեց Վլադիմիր Պուտինը՝ ստանալով քվեների 76,7 տոկոսը: Փորձագետների կանխատեսմամբ՝ հաջորդ նախագահական ընտրություններին արդեն 72-ամյա Պուտինը, ով ըստ Սահմանադրության, իրավունք չի ունենա առաջադրվելու, սակայն, կգտնվի մի մեխանիզմ, որը թույլ կտա նրան իր ձեռքում պահել իշխանությունը: Մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում թունավորվեց ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը: Բրիտանական ոստիկանությունը հայտարարեց, որ Սկրիպալներին թունավորել էին «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով, և հանցագործության հետևում կանգնած է Ռուսաստանը: Ի աջակցություն Միացյալ Թագավարության՝ Արևմուտքի երկրները նոր պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ: Հուլիսին Ռուսաստանի մեկ տասնյակից ավելի քաղաքներում անցկացվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ֆուտբոլային այս տոնի ժամանակ իշխանությունները որոշեցին բարձրացնել կենսաթոշակային տարիքը․ այսուհետ ռուսաստանցի տղամարդիկ թոշակի են անցնելու 65 տարեկանից հետո (60-ի փոխարեն), իսկ կանայք՝ 60 տարեկանից (նախկինում 55-ի փոխարեն): Կենսաթոշային ռեֆորմը հարուցեց բազմահազարանոց բողոքի ակցիաներ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում: Ու թեև Վլադիմիր Պուտինը ստիպված եղավ հատուկ ուղերձով պարզաբանել նման ռեֆորմի անհրաժեշտությունը, նրա վարկանիշը կտրուկ զգալի ապրեց՝ շուրջ 10 տոկոսով: Հուլիսին Հելսինկիում տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը: Ու չնայած երկուստեք հայտարարվել էր, թե հանդիպումն արդյունավետ է անցել, դրանից երեք շաբաթ հետո Միացյալ Նահանգները նոր, կոշտ պատժամիջոցներ սահմանեց Սկրիպալների թունավորման գործի շրջանակում: 2018-ին է՛լ ավելի սրվեցին ռուս-ուկրաինական հարաբերությունները: Նոյեմբերի 25-ին ռուսաստանյան հատուկ ուժերը Ազովի ծովում կրակ բացեցին ուկրաինական երեք ռազմանավերի վրա: Ռուսաստանի հատուկ ծառայությունները ձերբակալեցին այդ նավերի անձնակազմի անդամներին: Արևմուտքը խստորեն դատապարտեց միջադեպը՝ պահանջելով վերադարձնել ուկրաինական նավերն ու ազատ արձակել նավաստիներին: Ռուսաստանն այդ պահանջը չկատարեց: Նշենք, որ Պուտինը հանդես եկավ ԱՄՆ-ի դեմ հրթիռների հարցով հակակշիռ քայլերի դիմելու հայտարարությամբ: Պուտինն ասել է, թե իր երկիրը ստիպված կլինի դիմել հակակշիռ քայլերի, եթե Միացյալ Նահանգները դուրս գա Միջին հեռահարության միջուկային զենքերը վերահսկելու պայմանագրից։ Միացյալ Նահանգները դեկտեմբերի սկզբին Ռուսաստանին ներկայացրեց 6Օ-օրյա վերջնագիր, 1987-ին կնքված միջուկային զենքերը վերահսկելու պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելու համար։ Վաշինգտոնը հայտարարել է, որ եթե ռուսական կողմը հրաժարվի կատարել իր պարտավորությունները, Ամերիկան կսկսի պայմանագրից դուրս գալու 6-ամսյա գործընթաց։ Պուտինն ասել է, թե Մոսկվան դեմ է եղել պայմանագիրը վերացնելուն, եւ որ երկար ժամանակ ԱՄՆ-ն է կայացրել պայմանագրից դուրս գալու որոշում։ Նրա խոսքերով, դրա համար պատրվակ որոնելով, ԱՄՆ-ն Ռուսաստանին է մեղադրում պայմանագիրը ոտնահարելու մեջ։ Այսպես, ԱՄՆ-ը սպառնաց, որ դուրս է գալու փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից 60 օրից, եթե Ռուսաստանը չկատարի այդ պայմանագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները: Ըստ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի՝ միայն Մոսկվան կարող է փրկել պայմանագիրը, քանի որ միայն Մոսկվան է խախտել պայմանագրում տեղ գտած պայմանները՝ Ռուսաստանն ունի 9M729-SSC-8 հրթիռներ, որոնց հեռահարությունն ավելին է, քան նախատեսված է այս համաձայնագրով: Պաշտոնական Մոսկվան արձագանքեց Փոմփեոյի հայտարարությանը: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ուշ երեկոյան հայտարարել է, թե Մոսկվան միանշանակ առանց շեղումների կատարում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները, և ամերիկյան կողմին այս մասին հայտնի է: ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները նույնպես հանդես են եկել միասնական հայտարարությամբ, որում Մոսկվային մեղադրում են պայմանագիրը խախտելու մեջ՝ հիշատակելով այդ նույն հրթիռները, որոնց հեռահարությունն ավելին է, քան թույլատրվում է Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների միջև դեռևս 1987-ին կնքված պայմանագրով: Փոմփեոն ԱՄՆ դաշնակիցներին կոչ է արել պատրաստ լինել, որ 60 օրից հետո աշխարհն արդեն ապրելու է առանց միջուկային հրթիռների մասին այս համաձայնագրի, որը միջուկային զենքի չտարածման հիմնասյուներից մեկն է: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերին, պայմանագրից դուրս գալու մտադրության մասին հայտարարել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, և այս հարցը պետք է լիներ Արգենտինայում այդպես էլ չկայացած ռուս-ամերիկյան բանակցությունների առանցքում: Այսպիսով, ըստ պաշտոնական Մոսկվայի՝ պայմանագրի չեղարկումը փաստացի նշանակում է, որ աշխարհում սկսվում է սպառազինության նոր մրցավազք, ինչպես եղել էր «սառը պատերազմի» տարիներին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 67 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am