Հնարավոր մեծ դավադրությունն ընդդեմ Արցախի. Ինչի դիմաց է պատրաստ Մոսկվան «ծախել» ԼՂ-ն

Անցած 2018-ի ընթացքում լուրջ փոփոխություններ չեն եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, 2019-ին նույնպես էական տեղաշարժեր չեն լինի, բայց Ռուսաստանը կհրահրի նոր բախումներ հակամարտության գոտում՝ հիշեցնելու հակամարտության երկու կողմերին, թե ով է այս հարցում որոշում կայացնողը, 1in.am-ի հետ զրույցում ամփոփելով 2018 թ. ընթացքում Արցախի հարցի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները՝ նման գնահատական է տվել ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ ժողովուրդների հարցերի փորձագետ, Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը: Ամերիկացի վերլուծաբանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը ձգտում է «չափավոր մերձեցման» Մոսկվայի հետ, իսկ Մոսկվան, Գոբլի համոզմամբ, պատրաստ է առանց վարանելու դավաճանել Հայաստանին, եթե իմանա, որ դրա դիմաց կստանա Ադրբեջանը: Բայց նույնիսկ այս պարագայում պարզ չէ՝ Ալիևը պատրա՞ստ է հանուն Ղարաբաղի ամեն ինչ տալ Մոսկվային: Ըստ Գոբլի՝ֆունդամենտալ խնդիրները հիմնականում նույնն են. Մոսկվան չի ցանկանում հիմնախնդրի վերջնական հանգուցալուծում, որովհետև այդ դեպքում նա կկորցնի ազդեցության լծակները թե՛ Երևանի և թե՛ Բաքվի նկատմամբ: ԱՄՆ-ն ուզում է, որ խնդիրը լուծվի, բայց չունի բավարար ռեսուրսներ տարածաշրջանում՝ հիմնախնդրի կարգավորումն առաջ մղելու համար: «Իսկ Հայաստանում և Ադրբեջանում այնպիսի կառավարություններ են, որոնք արտացոլում են հանրության այն արմատական դիրքորոշումը, որը դեմ է կտրուկ փոփոխություններին այս հարցում: Միևնույն ժամանակ, եղել են երկու ֆունդամենտալ փոփոխություններ, որոնք կարող են փոխել իրավիճակը: Հայաստանում ձևավորվել է նոր կառավարություն, որն ավելի անկախ է Մոսկվայից, քան Հայաստանի որևէ կառավարություն անկախացումից ի վեր: Իսկ Ադրբեջանն ավելի է խորացնում կապերը Մոսկվայի հետ: Հավանաբար Փաշինյանն առայժմ չունի բավարար ուժ՝ ԼՂ-ի հարցում անկախ գործելու համար. նա նախ և առաջ կկենտրոնանա ներքին խնդիրների վրա: Եվ նա, հավանաբար, չի ուզենա անել քայլեր, որոնք կհակադրվեն ղարաբաղյան ազդեցիկ լոբբիին: Հնարավոր է՝ իրավիճակը փոխվի մեկ-երկու տարի անց: Մինչդեռ Բաքվում Ալիևը ձգտում է հարաբերությունների չափավոր սերտացման Մոսկվայի հետ: Մոսկվան կարող է էապես ընդլայնել իր ազդեցությունը Ադրբեջանում, եթե ստիպի Երևանին նահանջել իր դիրքերից, զիջումներ անել Լեռնային Ղարաբաղի հարցում: Ես միշտ համոզված եմ եղել, որ Մոսկվան կծախի Հայաստանը, կդավաճանի նրան, եթե համոզված լինի, որ դրա դիմաց կստանա Ադրբեջանը: Բայց այստեղ կա մի մեծ «բայց»՝ պարզ չէ՝ Ալիևը պատրա՞ստ է ամեն ինչ տալ Մոսկվային, նույնիսկ եթե դա ճանապարհ կհարթի Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու համար», ասում է Գոբլը: Խոսելով անցած տարի՝ Հարավային Կովկաս՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի, Հայաստանում արած իր հայտնի հայտարարության մասին, թե խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո Փաշինյանն «ուժեղ մանդատ» կստանա և կարող է «վճռական քայլեր անել» ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև Ադրբեջանից հնչող լավատեսական հայտարարությունների մասին, թե հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար «բարենպաստ իրավիճակ է ստեղծվել», Գոբլն ասում է. «Փաշինյանն ունի մանդատ, բայց նա չունի մանդատ՝ լուծելու ԼՂ-ի հարցը: Ղարաբաղի հարցում նա շարունակում է իր նախորդի քաղաքական գիծը: Եթե ակտիվ արևմտյան ներկայություն կլիներ Կովկասում՝ դա կարող էր փոխել իրավիճակը, բայց դա հավանական չէ՝ հաշվի առնելով Թրամփի վարչակազմի նահանջը դիվանագիտական ներգրավվածությունից և այն վստահությունը, որ նա զորքեր չի մտցնի տարածաշրջան: Իսկ Ռուսաստանն ավելի կարևոր հարցեր ունի, և Հայաստանն այս պահին երկրորդական խնդիր է Մոսկվայի համար: Կրեմլը չի սիրում Փաշինյանին, բայց չի ուզում այնպես անել, որ նրան մղի Արևմուտքի գիրկը: Հետևաբար, ամենայն հավանականությամբ դիվանագիտական գործընթացը կրկին կմտնի փակուղի»: Խիստ ուշագրավ է Գոբլի հետևյալ դիտարկումը՝ «Եթե Ղարաբաղի հարցը լուծվի Ադրբեջանի օգտին՝ դա ավելի մեծ հնարավորություններ կտա ԱՄՆ-ին՝ մեկուսացնելու Իրանին, քանի որ ԼՂ հարցի լուծումը նշանակում է, Թեհրանը կկորցնի Կովկասում քաղաքական հարցերի վրա ազդելու հնարավորությունը: Բայց Մոսկվան հասկանում է դա և այնպես կանի, որ դա թույլ չտա»: ԼՂ խնդրի համար, իսկապես, 2019-ը, և հաջորդ տարիները կարևոր փուլ են լինելու: Հայաստանում իշխանության փոփոխությունն, անշուշտ, մեծ հույսեր է արթնացրել Ադրբեջանի, Թուրքիայի մոտ: Բայց այդ խնդրի լուծումն, իրավամբ, կապված է տարածաշրջանային այլ գործոնների և որ ամենակարևորն է՝ այլ դերակատարների հետ: Միայն Ալիևի ու Էրդողանի ցանկությունն իհարկե քիչ է: Բայց թե՛ Իրանի գործոնը, թե՛ մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության հարցը, որ Պուտինը երբեք չի ցանկանա կորցնել՝ իսկապես ազդելու են ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա: Եվ իհարկե, ամենակարևոր հարցը՝ ինչ կարող է Ալիևն առաջարկել Պուտինին, որպեսզի նա ԼՂ-ի հարցում կայացնի վերջնական որոշում: Դա կարող է մեծ գին ունենալ, որը, եթե Ալիևը, որոշի վերջապես վճարել՝ կկայան մեծ դավադրությունն ընդդեմ Արցախի: Թամար Բագրատունի

դիտվել է 38 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am