«Տիգրան Մեծը ազգի գենոֆոնդի մասին չէր մտածում, Դու՞ք որոշեցիք մտածել». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միայն հայ ժողովրդի պատմությունը ընտրողաբար ֆետիշացմամբ սեփական հայրենասեռվածությանը հագուրդ տվողներին մի քանի հարց. երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք, որ Հայկական պետություններն իրենց ծաղկուն և զարգացող ժամանակահատվածներում միաժամանակ եղել են առավել բացը, գրավիչը հարևան պետությունների, հեռավոր պետությունների համար, ամենատարբեր պետությունների, ազգությունների հետ մշակութային, տնտեսական, քաղաքական համագործակցության համար, գոնե Մովսես Խորենացու պատմությունից հասկացե՞լ եք, որ հայ իշխանական տներն ունեցել են տարբեր ազգային ծագումներ, եթե այդքան հպարտանում եք Տիգրան Մեծի աշխարհակալության ժամանակահատվածում Մեծ Հայքի հզորությամբ, ապա գոնե գիտե՞ք, որ առնվազն 100 հազար հրեաներ բռնի տեղափոխվել են պետության տարածք, Տիգրան Մեծը ազգի գենոֆոնդի մասին չէր մտածում, Դու՞ք որոշեցիք մտածել, իսկ գիտե՞ք, որ հայկական քաղաքակրթության զարգացման կասեցման, սառեցման մեջ, որի մասին նշում է նաև Առնոլդ Թոյնբին, մեծ դեր է ունեցել այսպես կոչված մեկուսացվածությունը համաշխարհային քաղաքակրթական զարգացումներից, շփումներից, հաղորդակցություններից, գոնե տեղյա՞կ եք թեկուզ հենց Հնդկաստանում հայկական գաղութների պատմությունից, Հնդկաստանի, նաև հայակական քաղաքական, մշակույթային, տնտեսական բնագավառներում հայկական գաղութներ ունեցած մասնակցության և դերի մասին, ի վերջո, ամենատարբեր պատճառներով, հիմնականում ցեղասպանության պատճառով տարբեր պետություններում հանգրվանած հայերի տեղավորման, տնավորման, ներգրավման մասին գոնե տեղյակ ե՞ք, լավ եթե Ձեզ նման կերպ վերաբերվեն այս վերջին երեսուն տարիների ընթացքում այլ պետություններում, ապա ի՞նչ գնահատական կտայիք այդ պետություններին.... Հայաստանի Հանրապետությունում այլազգի քաղաքացիների, միգրանտների, ուսանողների դեմ չգիտես որտեղից ծագած այս խայտառակ և ամոթալի նախաձեռնության հեղինակները կաʹմ իրապես տարրական իմացություն չունեն սեփական պատմության մասին, կամ թքած ունեն թեʹ պատմության, թեʹ մարդկանց, թեʹ պետության վրա, կաʹմ գիտակցված են նման սադրանքը կազմակերպում, որն անչափ վնասում է մեր զարգացմանը: Իսկ հարց, ու՞մ է շահավետ Հայաստանում այլազգի քաղաքացիների, միգրանտների, ուսանողների դեմ այս աղմուկը՝ թավշյա հեղափոխությունից հետո: Նոր հիշեցի՞ք, կամ նոր եկա՞ն, մինչև հիմա չէիք տեսնու՞մ: Եվ մեր՝ հայաստանյան համատեսքտում այս աղմուկը կարող է ունենալ մեկ նպատակ ունի, շեղել հանրային ուշադրությունը մեր ներքին ժողովրդավարական, իրավական, սոցիալական, ինքնիշխան զարգացումներից... Շատ է հիշեցնում եվրոպական տարբեր պետություններում միգրանտների թեման շահարկելու միջոցով անկայունություն հրահրելու փորձեր կատարողների ձեռագրին: Այլատյացության հրահրումը հասարակական պառակտումներին տանող ուղիղ ճանապարհ է, և համոզված եմ, հայաստանյան հասարակությունը տուրք չի տա նման հիմար սադրանքերին... Մերժում ենք այլատյացություն սերմանող նախաձեռնություններն ու ստորագրահավաքը»:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video) Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) «Արագացրա՛, ձերբակալիր». ի՞նչ են պայմանավորվել Հաջիևի հետ. Արմենակ Դանիելյան (video) ЕС может смягчить торговые правила для Армении после запрета на импорт в Россию — FT. Financial Times: Брюссель пытается переманить союзника России торговыми подачками Steigan: Украина планирует заполнить половину пехотных подразделений иностранцами Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդին Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից, բայց մի բան ասեմ, որին ծանոթ չեք․ Արամ Վարդևանյան (video) Խայտառակ սարքած գործ է․ Արամ Օրբելյանը մանրամասներ հայտնեց Քոչարյանի գործով ԿԸՀ փակ նիստից (video) Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը Իրականում ի՞նչ նպատակով է Աննա Հակոբյանը մեկնում ԱՄՆ․ Հարութ Սասունյան (video) Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները Ռուսաստանից կախվածությունը խորանում է․ ԵՄ-ն հնգապատկել է միջուկային վառելիքի ներմուծումը Վենսը բացում է փակագծերը․ նույնիսկ ԱՄՆ-ի ամբողջ զինամթերքը բավարար չէր Ուկրաինային «Подонк, սրիկանե՛ր, ձեր խաղաղություն գինը սա՞ է․ Հաջիևից հետո ինչքա՞ն ադրբեջանցիներ են գալու» (video) Խայտառակ վիճակ է․ 25-օրյա հավաքներին մարդկանց ուղարկում եմ, որ… պահեստազորի սպա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am