Գողական հավաքի ժամանակ 167 մարդ է ձերբակալվել
ՌԴ Սվերդլովսկի մարզում ՆԳՆ-ի եւ ԱԴԾ-ի աշխատակիցները գողական հավաքի ժամանակ ձերբակալել են 167 մարդու։ Այս մասին ասված է շրջանային ՆԳՆ կայքում։ Հաղորդվում է, որ քրեական հեղինակությունները պլանավորում էին քննարկել Միջին Ուրալում ազդեցության ոլորտների բաշխման հարցերը։ Առգրավվել է 4 ատրճանակ, 14 դանակ, փայտե մական եւ ռետինե մահակ։
