Ղազախները հայերից վրեժխնդիր լինելու համար ներխուժել են սրճարան. Տեսանյութ

Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի մասնակցությամբ ծեծկռտուքից ու սպանությունից հետո սոցցանցերում հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր են հնչել, մի շարք քաղաքներում ակցիաներ են տեղի ունեցել:
Արտառոց դեպք է տեղի ունեցել Սեմեյ քաղաքում: Այնտեղ մի խումբ ղազախներ հայերից վրեժ լուծելու համար որոշել են հարձակվել ադրբեջանական «Բաքու» սրճարանի վրա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ղազախ քաղաքագետ Արսեն Սարսեկովը:
Հրապարակված տեսանյութում երևում է, որ անհայտ անձինք ներխուժում են «Բաքու» սրճարան, որտեղ կախված է ադրբեջանական դրոշը: