Հայրիկյան VS Փաշինյան

ՄԱՍ Ա․ Այսօր շատ է խօսւում Նիկոլ Փաշինեանից 8-9 ամիսների կտրուածքով ակնկալիքները չափազանցելու մասին։ Ընդգծւում է, թէ դա շատ կարճ ժամանակ է։ Դրա հետ կապուած ակամայ զուգահեռներ անցկացրի իմ անցեալ գործունէութեան վճռական փուլերի հետ։ Եւ ով զարմանք՝ դրանք հենց 8-9 ամիսների են վերաբերել։ Ժամանակահատուած որի ընթացքում ես իշխանութեան նուազագոյն լծակներ իս չեմ ունեցել, այլ ընդհակառակը։ 1968 թուականի յուլիս․․․ (Այն ժամանակ դեռեւս չէին ծնուել այսօր հակադրուողների հիմնական մասը, աւելին՝ նրանց ծնողները դեռ մանկապարտեզ էին գնում։ Դա ոչ միայն չի նսեմացնում որեւէ մէկի այլ ընդհակառակը, տալիս է առաւելութիւն՝ իրենից առաջ եղած երեւոյթների գնահատականը սեփական իմացապաշարի մաս դարձնելու։) 1968 թ․-ի յուլիսին կալանաւորուեցին Ազգային Միացեալ Կուսակցութեան (ԱՄԿ) ղեկավարն ու նրա երկու օգնականները։ Նրանից մէկ շաբաթ առաջ կալանաւորուել էին ԱՄԿ-ի հետ կապուած ՅԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ կազմակերպութեան 8 անդամներ։ Կոմունիստական գաղտնի ծառայութիւնը «փայլուն» արդիւնք էր արձանագրել՝ վերացուել էր մի շատ վտանգաւոր կազմակերպութիւն։ 1967 թուականի գարնանից ես գլխաւորում էի ԱՄԿ երիտասարդական կառոյցները (ՀԵՄ, ՇԱՆԹ, ապա ԵՐԿՈՒՆՔ, ՑԱՍՈՒՄ, ԱՅԳ, ՀԱՅՈՒՀԻ)։ Այդ փուլում մեր ամենաաղմկօտ եւ յայտնի գործը Ծիծեռնակաբերդում կազմակերպած ռադիովհաղորդումն էր։ ԱՄԿ հիմնադիրների կալանաւորումից յետոյ 1968 թ․-ի ամռանը շարունակելով եւ աւելի թափ հաղորդելով մեր կառոյցների գործունէութեանը ես ԱԿԱՄԱՅ՝ ինձնից անկախ դարձայ ԱՄԿ հիմնական դէմքը։ Այդ ժամանակ 19 տարեկան էի։ Կալանաւորուեցի 1969 թ.-ի մարտի վերջին՝ 8-9 ամիս անց, սակայն այդ կալանաւորումով արձանագրուեց ԱՄԿ գործունէութեան շարունակականութիւնը, որը նոր որակ էր նախանշում հայ (եւ ոչ միայն հայ) քաղաքական կեանքում։ Հիմնականում ԵՐԿՈՒՆՔ թերթիկի տպագրութեան համար (նշանաբանն էր՝ ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ, տպաքանակը 5000) ինձ դատապարտեցին 4 տարուայ իսկ 4 ընկերներիս (հիմա բոլորն էլ երջանկայիշատակ)՝ վեց ամսից 2 տարուայ ազատազրկման (շարունակելի)։ Գրել է Պարույր Հայրիկյանը

դիտվել է 114 անգամ
Լրահոս
ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video) Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) «Արագացրա՛, ձերբակալիր». ի՞նչ են պայմանավորվել Հաջիևի հետ. Արմենակ Դանիելյան (video) ЕС может смягчить торговые правила для Армении после запрета на импорт в Россию — FT. Financial Times: Брюссель пытается переманить союзника России торговыми подачками Steigan: Украина планирует заполнить половину пехотных подразделений иностранцами Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդին Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից, բայց մի բան ասեմ, որին ծանոթ չեք․ Արամ Վարդևանյան (video) Խայտառակ սարքած գործ է․ Արամ Օրբելյանը մանրամասներ հայտնեց Քոչարյանի գործով ԿԸՀ փակ նիստից (video) Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը Իրականում ի՞նչ նպատակով է Աննա Հակոբյանը մեկնում ԱՄՆ․ Հարութ Սասունյան (video) Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները Ռուսաստանից կախվածությունը խորանում է․ ԵՄ-ն հնգապատկել է միջուկային վառելիքի ներմուծումը Վենսը բացում է փակագծերը․ նույնիսկ ԱՄՆ-ի ամբողջ զինամթերքը բավարար չէր Ուկրաինային
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am