Բրյուսելի օդանավակայանում աշխատում է ԴԱԻՇ-ի մոտ 50 կողմնակից
Բրյուսելի օդանավակայանում աշխատող ոստիկանները հայտնում են, որ օդանավակայանի առնվազն 50 աշխատակից արմատական հայացքներ ունի եւ համակրում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Այս մասին ասված է ոստիկանների՝ ղեկավարությանն ուղղված բաց նամակում, հայտնում է Het Nieuwsblad-ը։ Նշվում է, որ ԴԱԻՇ-ի կողմնակիցների մոտ կան անվտանգության ծառայության անցագրեր ու նրանք հնարավորություն ունեն մտնել ինքնաթիռի սրահ: Ինչպես պնդում են, ավելի վաղ որոշ կասկածելի անձանցից առգրավվել են այցագրերը, սակայն, ամենայն հավանականությամբ, դա ոչ բոլորին է վերաբերում: Հաղորդվում է, որ ԴԱԻՇ-ի ենթադրյալ կողմնակիցները հիմնականում աշխատում են օդանավակայանի խանութներում, մաքրության պահպանման ծառայությունում, ինչպես նաև բեռների բաժանմունքում:
