Դեբիլիզմը որպես պետական գաղափարախոսություն կամ «թավշյա» Շվոնդերի արկածները

Նախատոնական աղմուկի մեջ նոր իշխանությունները սղացրեցին ու լղոզեցին գազի գնի թեման: Շատերի ուշադրությունից վրիպեց դրան նախորդած քարոզը: Գնի թանկացումը ներկայացվում էր որպես հաղթանակ: «Զիջեցինք գնում, բայց պաշտպանեցինք ինքնիշխանությունը»,-դեմագոգիկ ձևով քարոզում էին «թավշյա» տղաներն ու աղջիկները: Վաղն էլ կարող են այլ՝ շատ ավելի կարևոր բան զիջել ու հետո դա ներկայացնել որպես ինքնիշխանության պաշտպանում ու հաղթանակ: Ի՞նչ է սա՝ դեբիլության սրբացո՞ւմ, թե՞ դեբիլացման քաղաքականություն: Դեբիլիզմը և մեր օրերի Շվոնդերը Հայաստանում ինչպիսի իշխանական կուսակցություն սարքվում է, վերջում ՀՀՇ ենք ստանում: Դե իսկ ՀՀՇ-ն էլ իր հերթին պահպանել էր բոլշևիկյան բոլոր վատ ավանդույթները՝ դրան գումարելով «տեղական առանձնահատկությունները» և ստանալով նեոբոլշևիզմ: Հայաստանում ինչպիսի հեղափոխություն էլ արվում է, վերջում բոլշևիկյան ենք ստանում: Բացառություն չկազմեց նաև «թավշյան»: Էլ ի՞նչ հեղափոխություն՝ առանց սեփական շարիկովների ու Շվոնդերի: Շարիկովները հիմնականում հայտնվել են խորհրդարանում: Նորաթուխ պատգամավորները հիմնականում ՀՀՇ-ի ու 2008-ին տեղի ունեցած խժդժությունների թերմացքն են: Իրենք կարող է նույնիսկ չիմանան այդ մասին այնպես, ինչպես Շարիկովը կարող էր չիմանալ, թե ինչպես է շնից մարդանման դարձել: Ինչ մնում է «մեր» Շվոնդերին, ապա դրա դերին ամենաշատը սազում է նախկին պատգամավորներից մեկի դիպուկ բնորոշմանն արժանացած Դանիել Իոաննիսյանը: Սրա վերջին արկածները տեղի ունեցան տոներից առաջ: Գազի գնի թանկացումից առաջ սա մի դեմագոգիկ ու դեբիլական հարցում ներկայացրեց իր ՖԲ էջում: Հարցում, որը կվիրավորեր ցանկացած բանական մարդու ինտելեկտը, բայց քանի որ դեբիլիզմը կամաց-կամաց դառնում է պետական գաղափարախոսություն, ուստի Շվոնդեր-Դանիելը դեռ կարող է շարունակել իր արկածները: «Մի կարևոր հարց, որ պիտի կողմնորոշվենք. Պատրա՞ստ ենք արդյոք գազի դիմաց ավել վճարել, որպեսզի Ռուսաստանը չխառնվի Հայաստանի ներքին գործերին (այդ թվում՝ Քոչարյանի գործի քննությանը)»,-հարցում-քարոզ էր կազմակերպել Դանիելը դեկտեմբերի 30-ին՝ գազի թանկացման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից մեկ օր առաջ: Այսինքն՝ Դանիելի միջոցով գնի թանկացման անոնս ու միաժամանակ՝ արդարացում էին ներկայացրել հպարտ քաղաքացիներին: Մտահոգիչն այն է, որ եթե ընտրվել էր այդպիսի տեխնոլոգիա, նշանակում է՝ իրենք իրենց ընտրազանգվածին լավ գիտեն, իսկ եթե լավ գիտեն, ապա դա սարսափելի է: Ըստ Դանիելի հրապարակած թվերի՝ 63 տոկոսն «այո» էր ասել թանկացմանը, միայն թե Ռուսաստանը չխառնվի ՀՀ ներքին գործերին (Ռուսաստանն այս շրջանակների կողմից «բոբո» է ներկայացվել շատ վաղուց, որպեսզի հետո այդ «բոբոյին» իբր թե չզիջելը ներկայացվի որպես մեծ հաղթանակ և հաջողութուն համարվի անգամ պետականության կորուստը՝ «բոբոյին» չզիջելու գնով): Մի կողմ թողնելով այդ հարցման տոկոսների պահը՝ նկատենք, որ եթե «թավշյա» առաջնորդներն ու իրենց քարոզիչները այսպիսի տեխնոլոգիաներով են շփվում իրենց ընտրազանգվածի հետ և եթե ընտրազանգվածն այսպիսի հարցումների կոդերով է առաջնորդվում, ապա կարող ենք պնդել, որ Հայաստանում դեբիլիզմը դարձել է պետական գաղափարախոսություն: Իսկ եթե հարցին մոտենանք ազգային անվտանգության տեսանկյունից, ապա նմանատիպ մտածողությունը ուղղակի սպառնալիք է մեր երկրին ու տեղավորվում է «Թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը» բանաձևի մեջ: Մենք այս Շվոնդերի դեբիլական հարցմանն ուշադրություն չէինք դարձնի, եթե սա չհավակներ լուրջ դերակատարման ու լրջորեն չֆինանսավորվեր հայտնի շրջանակների կողմից: Նման դեբիլական հարցումները նաև մտածողություն են բացահայտում: Առաջ է քաշվում կեղծ երկընտրանք ու առաջարկվում է կեղծ լուծում: Արանքում էլ օգտագործվում է «ինքնիշխանություն» բառը, որպեսզի բոլոր բանական հակափաստարկները խամրեն այդ բառի համեմատ, բայց իրականում հենց ինքնիշխանությանն են սրանք հարվածում դեբիլիզմիքարոզչությամբ: Վաղը կարող են ասել, թե բա համաձա՞յն եք Արցախը հանձնել կամ Իրանի հետ սահմանը փակել, բայց փոխարենը Ռոբերտ Քոչարյանին պահել բանտում ու պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանից: Սասուն Միքայելյանի հավաքած թվերը ռեյտինգային ընտրակարգով և «Իմ քայլը» դաշինքի ստացած 70 տոկոսը ցույց են տալիս, որ... Հետո էլ ասում են, թե նոր իշխանություններն «իզմեր» չունեն: Ունե՛ն: Շվոնդեր-Դանիելըներկայացրել է այդ «իզմը»: Հայկ Ուսունց 7or.am

դիտվել է 373 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am