Դատարանն անմեղ է ճանաչել Սերբական ռադիկալ կուսակցության առաջնորդին
Նախկին Հարավսլավիայի գործով միջազգային տրիբունալը Սերբական ռադիկալ կուսակցության առաջնորդ Վոիսլավ Շեշելին անմեղ է ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով, տեղեկացնում է BBC-ը: «Շեշելն այժմ ազատ մարդ է», - հայտարարել է դատավոր Ժան-Կլոդ Անտոնետին: Շեշելը մեղադրվում էր 90-ականների սկզբին խորվաթների ու մուսուլմանների նկատմամբ իրականացված հանցագործությունների մեջ, դատախազները պահանջում էին 28 տարվա ազատազրկում:
