Քերրին հանդիպել է Էրդողանի հետ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Վաշինգտոնում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը տեղի ունեցած Քերրի-Էրդողան հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, Էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը, ԱԳ փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Ազգային հետախուզության պետ Հաքան Ֆիդանը, իսկ ամերիկյան կողմից ԻՊ-ի դեմ պայքարի հարցերով Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄըքԳուրքը եւ Պետդեպի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը։
