Կրակել և սպանել են շանը ու նրա 1 ամսական ձագերին (տեսանյութ)

Աբովյան քաղաքում շան և նրա ձագերի վրա են կրակել: Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել «Դինգո» թիմը: «Աբովյան քաղաքում տեղի ունեցած շների սպանդի հետքերով գնացինք ու գտանք կրակողին: Նա ոչ միայն կրակել էր մեծ շանը, այլ նաև նույն զենքից (նույնանման փամփուշտ) աղբամանի մոտ կրակած էին ընդամենը 1 ամսական 4 ձագեր: Ձագերից երկուսը կենդանի չէին, իսկ երկուսը գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում (բուժօգնություն ցուցաբերվել է): Նշենք, որ կրակողը ու իր ընկերը գտնվում էին հարբած վիճակում ու իրենց պահում էին բացարձակ լպիրշ ու սանձարձակ մեր կամավոր աղջիկների նկատմամբ: Տեսանյութի մեջ էլ հաստատում են, որ իրենք են կրակել, ու լավ են արել:Ահազանգել ենք ճանապարհային ոստիկանություն՝ հարբած մեքենա վարելու մասով: Ահազանգել ենք ոստիկանություն՝ բնակելի վայրում զենք կիրառելու, քաղաքացիների նկատմամբ լպիրշ պահվածքի ու կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասով: Ցավոք ՀՀ օրենքով որսորդական զենքի կիրառումը բնակելի վայրում ընդամենը վարչական պատիժ է (այնինչ դա կատարվել է կանգառի մոտ ու շատ հանգիստ կարող էր նաև մարդ վնասվել): Բայց մենք կանենք մեզնից հասանելի ամեն ինչ, որ այս տմարդները ստանան իրենց արժանի պատիժը եղած բոլոր հնարավոր օրենքի կետերով: Եվս մեկ անգամ, կեցցեն մեր կամավոր աղջիկները, ովքեր արդարության հաստատման համար մինչև գիշերը 3-ը անց են կացրել ոստիկանությունում»,- գրված է թիմի Facebook-ի էջում:

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video) Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) «Արագացրա՛, ձերբակալիր». ի՞նչ են պայմանավորվել Հաջիևի հետ. Արմենակ Դանիելյան (video) ЕС может смягчить торговые правила для Армении после запрета на импорт в Россию — FT. Financial Times: Брюссель пытается переманить союзника России торговыми подачками Steigan: Украина планирует заполнить половину пехотных подразделений иностранцами Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդին Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am