Ի՞նչ է զիջելու Ալիևը, ինչի՞ց են մերոնք գոհ

Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն կշարունակի ամրապնդել իր ռազմական ներուժը՝ հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը տարեվերջյան ուղերձում: «Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Ադրբեջանի տարածքն է, և հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», ասել է Իլհամ Ալիևը՝ վերստին հիշատակելով ՄԱԿ֊ի բանաձևերը, ըստ որոնց հայկական ուժերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից: «Մենք խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, և մեր մասնակցությունը բանակցություններին դրա ապացույցն է: Սակայն, յուրաքանչյուրը պետք է իմանա, որ ռազմական գործոնը շատ կարևոր է, և մենք կշարունակենք հզորացնել մեր բանակը»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Կրկնելով իր ռազմատենչ հայտարարությունները՝ Ալիևը միաժամանակ պնդել է, թե այժմ հակամարտության կարգավորման հարցում նոր իրավիճակ է ստեղծվել: «Հույս ունեմ, որ 2019-ին այդ ուղղությամբ կարող է առաջընթաց լինել», ֊ ասել է նա՝ առանց հավելյալ մանրամասների: Փաստացի, մինչ Հայաստանում Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, թե Դուշանբեի վերելակային պայմանավորվածություններում սահմաններում անդորր է և դա մեծ ձեռքբերում է, Ալիևը Նոր տարվա առիթով հիշեցնում է, թե ինչ է ակնկալում Փաշինյանի կառավարությունից՝ կարճ ու կոնկրետ: Ի դեպ, Ալիևն առաջին անգամ չէ նման ռազմատենչ ու անզիջում հայտարարություններով հանդես գալիս, պարզապես առավել ուշագրավն այն է, որ Փաշինյանի իշխանությունն Ալիևի այս հայտարարություններին չի էլ ցանկանում անդրադառնալ: Բայց հարցերը կարող ենք հրապարակային էլ հնչեցնել՝ այդ ինչպես ստացվեց, որ համաձայնություն ձեռք բերվեց՝ սահմանին հանդարտ լինի, բայց Ալիևը կրկին սպառնում է ու մյուս կողմից առաջ մղում տարածքային ամբողջականության սկզբունքի «առավելությունները»: Իսկ ի՞նչ է պատրաստվում զիջել Ալիևը... Նա ընդամենը հայտարարում է, թե 2019-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական տեղաշարժերի հույս ունի: Ավելին, պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել իր քաղաքականությունը, Ալիևն ասում է կցուցադրենեք, թե ինչ առավելություններ կբերի խաղաղությունը տարածաշրջանին և ինչ դժվարություններ կլինեն Հայաստանում, եթե չլինի խաղաղությունը, և մերոնք չգիտես ինչու՝ գոհ են իրավիճակից: Հետաքրքիր է, ինչի՞ց եք այդքան գոհ: Թամար Բագրատունի

դիտվել է 54 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am