Անգլիայի Գավաթ. Մորատայի դուբլը «Չելսիին» դուրս բերեց հաջորդ փուլ (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» տանը 2:0 հաշվով հաղթեց Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Նոթինգհեմ Ֆորեստին» եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Դաշտի տերերից երկրորդ խաղակեսում 10 րոպեի ընթացքում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան (տեսանյութ): Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ «Չելսի» - «Նոթինգհեմ Ֆորեստ»՝ 1:0