Փրկված երեխան սկսել է ինքնուրույն շնչել

Բնակելի շենքի փլուզման հետևանքով Մագնիտոգորսկից Մոսկվա տեղափոխված երեխայի վիճակը գնահատվում է կայուն. վերջին 24 ժամվա ընթացքում բժիշկները նրան արհեստական շնչառությունից հասցրել են մինչև ինքնուրույն շնչառության, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ Առողջապահության նախարարության մամլո ծառայությանը: «Վերջին 24 ժամվա ընթացքում փոքրիկը հաջողությամբ շնչել և արտաշնչել է ինքնուրույն: Բժիշկները շարունակում են շուրջօրյա վերահսկողության տակ պահել երեխայի վիճակը»,- ասված է հայտարարության մեջ: