Որո՞նք էին 2018–ի առանցքային ձեռքբերումները. armeniasputnik.am

Հայկական բանակի, ինչպես նաև ընդհանուր առմամբ երկրի համար 2018 թվականը բավականին հետաքրքիր տարի էր։ Քաղաքական գործընթացներն անդրադարձան նաև ԶՈւ–ի վրա, ինչպես կադրային փոփոխությունների, այնպես էլ ներուժի ու մարտունակության հետագա ամրապնդման առումով։

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով` իշխանափոխությունից հետո բանակի արդիականացման և զինման ծրագրերը մասամբ վերանայվեցին, բայց ԶՈւ զարգացումն ընդհանուր առմամբ ընթացավ տրամաբանական սցենարով։ Իսկ փոփոխություններն ավելի շուտ դրական էին։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսին ասաց, որ առաջիկա տարիների ընթացքում բազմաֆունկցիոնալ ավիացիայի ստեղծման խնդիր է դրվելու։ Զուգահեռաբար բոլոր այս ամիսների ընթացքում մամուլում քննարկվեց ռուսական Су-30СМ կործանիչներ ձեռք բերելու հնարավորությունը։ Իսկ դեկտեմբերի սկզբին նախարարը հայտարարեց, որ առաջիկայում համապատասխան համաձայնագիր է ստորագրվելու։

«Գործարքն իսկապես մոտ էր ստորագրմանը։ Հիմա մնում է միայն կռահել, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ դրա վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։ Բայց Հայաստանի պաշտպանության նախարարությունում ոչ ոք չի հերքում, որ Су-30СМ–ի մասին վերջնական որոշումն արդեն կայացվել է։ Ամեն ինչ կախված է կողմերից. այդ մասին հրապարակային կհայտարարե՞ն, թե՞ ինքնաթիռները կցուցադրեն հենց որ դրանք հայտնվեն», – Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ներսիսյանը։

Նա նաև նշեց, որ ռուսական կողմը գործարքի իրականացման հարցում նույնպես որևէ առարկություն կամ խոչընդոտներ չի ունեցել։

Կործանիչների ձեռքբերումից բացի, Մոսկվան և Երևանն այժմ իրագործում են 100 մլն դոլարի զենք մատակարարելու պայմանագիրը։ Հիշեցնենք, որ խոսքն այն վարկային ծրագրի մասին է, որը ստորագրվել էր 2017 թվականի վերջին։ Ներսիսյանը կարծում է, որ ծրագրի իրականացման հարցում որոշակի առաջընթաց կնկատվի արդեն 2019 թվականին։

«Վարկն արդեն հաստատված է, բայց պետք է սահմանել սպառազինության ցանկը և ստորագրել համապատասխան պայմանագրերը։ Ցանկի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։ Ու թեև ավելի վաղ խոսվում էր, մասնավորապես, գործողության փոքր շառավիղ ունեցող «Тор М2» ԶՀՀ–ի առաքման մասին, բայց առայժմ որևէ բան ասելը դժվար է։ Այստեղ կարող է սպառազինության լայն սպեկտր լինել. և՛ այնպիսիք, որոնցով հայկական բանակն արդեն իսկ համալրված է, և՛ նոր տեսակների», – նշեց մեր զրուցակիցը։

Չի բացառվում, որ այդ գումարի զգալի մասը ծախսվի «աննկատ» բաների վրա, օրինակ` պահուստային մասերի, ինժեներական տեխնիկայի։ Այդ մասին մամուլում չեն սիրում խոսել, դրանց մասին բարձրագոչ վերնագրերով հոդվածներ գրել հնարավոր չէ, բայց դրանք երբեմն ավելի կարևոր են, քան որևէ նոր բան գնելը, նշում է մեր զրուցակիցը։

Պաշտպանության ոլորտի համար ևս մի կարևոր իրադարձություն էր Հայաստանի իշխանության հայտարարած լրացուցիչ ծախսերը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ առաջիկա 5 տարվա ընթացքում բանակի համար պետք է լրացուցիչ 2.5 մլրդ դոլար հատկացվի։ Ներսիսյանի կարծիքով` սա բավական լուրջ գումար է, որը թույլ կտա ուժեղացնել հայկական բանակն այնքան, որ Ադրբեջանի հավանական ագրեսիայի մասին ցանկացած խոսակցություն հօդս կցնդի։ «Այդ գումարը բավարար է Հայաստանի բոլոր տեսակի զորքերը կարգավորելու համար. ինչպես առկա տեխնիկան արդիականացնելու, այնպես էլ հնի փոխարեն նոր գնելու համար։ Իմ գնահատականներով` մեզ կբավականացնի նաև 1.5 միլիարդը, որպեսզի ռազմական հարթությունում Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ չունենա։ Իսկ 2.5 միլիարդը բավարար է նույնիսկ Թուրքիայի վրա զսպողական ազդեցություն ունենալու համար», – կարծում է փորձագետը։ Ինչպես հայտնի է, Հայաստանը Ռուսաստանից արտոնյալ գնով է զենք գնում։ Հետևաբար, այդ գումարով շատ բան կարելի է ստանալ` սկսած ավիացիայից, վերջացրած ժամանակակից զրահատեխնիկայով ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Նշենք, որ Հայաստանի ռազմական ծախսերը 2019 թվականին 256 մլրդ դրամ կկազմեն` 2018 թվականի համեմատ ավելանալով 12%–ով։ armeniasputnik.am

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video) Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) «Արագացրա՛, ձերբակալիր». ի՞նչ են պայմանավորվել Հաջիևի հետ. Արմենակ Դանիելյան (video) ЕС может смягчить торговые правила для Армении после запрета на импорт в Россию — FT. Financial Times: Брюссель пытается переманить союзника России торговыми подачками Steigan: Украина планирует заполнить половину пехотных подразделений иностранцами Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդին Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am