Որտեղ կհայտնվի Մոուրինյուն

«Մանչեսթեր Յունայթեդի » նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, որը վերջերս հեռացվեց ակումբի , կարիերան կարող է շարունակել հայրենիքում, հայտնում է Record-ը: Պորտուգալացի մասնագետին գլխավոր մարզչի դերում է ցանկանում տեսնել «Բենֆիկան»: Ավելի վաղ լիսաբոնյան ակումբի ղեկավարությունը հեռացրել էր Ռույ Վիտորիային՝ ընթացիկ մրցաշրջանում գրանցած անբավարար արդյունքների խպատճառով: