Հայաստանի բնակչությունը 1831-2018 թվականներին. civilnet.am

Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թիվը 1831 թվականին կազմել է 161.747 հոգի, որից հայերը՝ 110.671, մուսուլմանները՝ 50.274, այլք՝ 802: Ըստ էության, Հայաստանում մարդահամար, աշխարհագիր կամ բնակչության հաշվառում առաջին անգամ անց է կացվել այն բանից հետո, երբ ցարական Ռուսաստանը Պարսկաստանից գրավեց Անդրկովկասը (1801-ից մինչև 1829 թվականը ընկած ժամանակահատվածում, բացառությամբ Աղբաբայի, այսօր՝ Աշոցք-Ամասիա, և Բաթումի շրջանների, որոնք Օսմանյան կայսրությունից Ռուսաստանին են անցել 1878-ին): Ստորև ներկայացնում ենք Հայաստանի բնակչության թվաքանակը 1831-2018 թվականների ընթացքում՝ հաշվի առնելով այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքը: Այսինքն, երբ ներկայացնում ենք, օրինակ, 1831 կամ 1897 թվականի տվյալները, նկատի ունենք բոլոր այն բնակավայրերի բնակչության ընդհանուր գումարը, որոնք այսօր Հայաստանի Հանրապետության տարածքի մաս են կազմում: Այս տվյալները վերցրել ենք ֆրանսիական ծագումով ռուս պատմաբան Իվան Շոպենից, 20-րդ դարի 20-30-ական թթ. հայ նշանավոր աշխարհագիր Զավեն Կորկոտյանից, Խորհրդային Հայաստանի և Հայաստանի Հանրապետության մարդահամարների պաշտոնական և Ազգային վիճակագրական ծառայության տվյալներից: Թվականը Բնակչության քանակը 1831` 161, 747 հոգի 1873` 496,140 հոգի 1886` 635,833 հոգի 1897` 797,853 հոգի ըստ ցարական առաջին և վերջին մարդահամարի 1914` 1,014,255 հոգի 1919` 961,677 հոգի, Հայաստանի Հանրապետության շրջան 1922` 752,052 հոգի 1926` 880,464 հոգի ըստ ԽՍՀՄ առաջին մարդահամարի 1931` 1,050,633 հոգի 1939` 1,282,338 հոգի ըստ ԽՍՀՄ երկրորդ մարդահամարի 1959` 1,763,048 հոգի ըստ ԽՍՀՄ երրորդ մարդահամարի 1970` 2,491,873 հոգի ըստ ԽՍՀՄ չորրորդ մարդահամարի 1979` 3,037,259 հոգի ըստ ԽՍՀՄ հինգերորդ մարդահամարի 1989` 3,304,776 հոգի ըստ ԽՍՀՄ վեցերորդ՝ վերջին մարդահամարի 2001` 3,213,011 հոգի ըստ Հայաստանի Հանրապետության առաջին մարդահամարի 2011` 3,018,854 հոգի ըստ Հայաստանի Հանրապետության երկրորդ մարդահամարի 2016թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 2 միլիոն 998 հազար 600 մարդ` ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 2 միլիոն 986 հազար 500 մարդ: 2018թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 2 մլն 972 հազար 900 մարդ: Իրականում Հայաստանի առկա բնակչությունը 2.8 միլիոն է՝ ըստ պաշտոնական տվյալների: Ինչպես նկատում եք, առաջին անգամ Հայաստանի բնակչության թիվը մեկ միլիոնը գերազանցել է 1914-ին՝ Առաջին աշխարհամարտի տարում: Հասկանալի պատճառներով այն նվազել է և ապա կրկին հասել է մեկ միլիոնի միայն 1930- ին: Հայաստանի բնակչության թիվը 1960-ական թթ. կեսերին արդեն գերազանցել է 2 միլիոնը, իսկ 3 միլիոնը գերազանցել է 1979 թվականին ԽՍՀՄ հինգերորդ մարդահամարի տվյալներով:

դիտվել է 328 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am