«Աստված չանի՝ ձեզ մի բան պատահի, ո՞ւմ եք մեղադրելու». Դավիթ Պիպոյան

Մայրաքաղաքի փողոցներում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել փողոցային առևտրի. փողոցում վաճառվում է՝ ինչպես միրգ-բանջարեղեն, այնպես էլ՝ կենդանական ծագման հումք և մթերք։ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը խորհուրդ է տալիս զերծ մնալ այդ իրացման կետերից կենդանական ծագման հումք և մթերք գնելուց։ «Ես, իհարկե, կարծում եմ, որ պետք է պատկան մարմինները հայտարարությամբ հանդես գային, բայց հաշվի առնելով, որ չի եղել նման հայտարարություն, ես բոլորին խորհուրդ եմ տալիս ձեռք չբերել փողոցում իրացվող կենդանական ծագում ունեցող հումք և մթերք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։ Մասնագետի խոսքով՝ չպետք է մոռանալ, որ կենդանական ծագում ունեցող մթերքները շատ վտանգավոր են այն առումով, որ կան հիվանդություններ, որոնք անմիջապես մարդուն են փոխանցվում. «Իսկ փողոցում անվտանգությունը չի վերահսկվում, և, ինչպես ասում են՝ փորձանքը մի անգամ է գալիս։ Դուք չգիտեք՝ ձեզ բաժին կհասնի վարակվա՞ծ, թե՞ ոչ վարակված մթերք։ Միևնույն է, փողոցո՞ւմ է իրացվում, թե՞ խանութներում, գինը նույնն է կամ 100 դրամի տարբերություն է, չարժե 100 դրամի համար վտանգել առողջությունը։ Ավելի լավ է խանութից ձեռք բերել, որովհետև Աստված չանի՝ ձեզ մի բան պատահի, ո՞ւմ եք մեղադրելու։ Դրանք այնպիսի իրացման կետեր են, որոնք այս օրերին բացվել են, իսկ վաղը դուք ոչ մեկին չեք գտնելու։ Դրա համար ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս փողոցից ապրանք ձեռք բերել»։ Մայրաքաղաքի փողոցներում նաև բաց վաճառքի է դրված ձկնեղենը։ Դրա վերաբերյալ Դ. Պիպոյանը հետևյալն ասաց. «Հայերը սովորություն ունեն՝ ձուկն առնում են դեկտեմբերին, բայց եփում են հունվարի 5-ին։ Այդ օրը բոլոր խանութներն աշխատում են, իմաստը ո՞րն է՝ նախապես առնել, հետո տեղափոխել սառցախցիկ, հետո սառցախցիկից հանել, եթե հունվարի 5-ին կարելի է գնալ և այդ ամենը թարմ ձեռք բերել»։

դիտվել է 43 անգամ
Լրահոս
«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am