Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. լրատվական կայքի գլխավոր խմբագիրը դիմել է Ոստիկանություն և հայտնել՝ գյուղապետն իր վրա զենք է պահել ու մի քանի անգամ հարվածել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 3-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 21։00-ին Ոստիկանության Բաղրամյանի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արման Սարգսյանը և հայտնել, որ նույն օրը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում ցանկացել է նկարել գյուղը, գյուղապետարանի վարչական շենքը, սակայն գյուղապետը չի թողել, որ ինքը նկարահանումներ կատարի, իսկ հետո իր վրա ատրճանակ է պահել, պահանջել և վերցրել իր վկայականը և մի քանի անգամ հարվածել իր դեմքին, ինչի հետևանքով իրեն վնասվածքներ է պատճառվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Բաղրամյանի ոստիկաններն ահազանգած Ա. Սարգսյանին հրավիրել են Ոստիկանության բաժին՝ կատարվածի մասին հաղորդում և բացատրություն տալու, սակայն նա հայտնել է, որ ինքը Երևանում է, չի կարող ներկայանալ։ Մինչ Ա. Սարգսյանը կորոշեր՝ գնալ Ոստիկանություն, թե ոչ, Բաղրամյանի ոստիկանները Ոստիկանություն են հրավիրել Ա. Սարգսյանի մատնանշած անձին՝ նույն գյուղի բնակիչ, 46-ամյա Տիգրան Բաղդասարյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Բաղդասարյանը Ոստիանությունում հայտնել է, որ ինքը Ա. Սարգսյանի վրա ատրճանակ չի պահել, նրա վկայականը չի վերցրել և նրան հարվածներ չի հասցրել։ Գյուղապետը հայտնել է նաև, որ Ա. Սարգսյանը իրենից գումար է խնդրել, իսկ ինքը ամոթանք է տվել նրան ու այդքանով ամեն ինչ ավարտվել է։ Տ. Բաղդասարյանը բաց է թողնվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սարգսյանը Ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգելու ժամանակ հայտնել է, որ ինքն աշխատում է lratvutyun. am կայքի գլխավոր խմբագիր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 213 անգամ
Լրահոս
Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video) Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am