«Խուլիգանություն» հոդվածով քրեական գործ են հարուցել Աքրամ Այլիսլիի դեմ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գրող Աքրամ Այլիսլիի դեմ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի ՔՕ 221.1 հոդվածով (խուլիգանություն)։ Այս մասին հայտարարել է նրա որդի Նաջաֆը։ Այլիսլիին մեղադրում են սահմանապահ ծառայության աշխատակցի դեմ բռնություններ գործադրելու համար։ Աքրամ Այլիսլիին երեկ ձերբակալել են Բաքվի օդանավակայանում։ Այլիսլին հնարովի է համարել իր դեմ հարուցված քրեական գործը։ 78-ամյա գրողը կարծիք է հայտնել, որ իրեն Ադրբեջանը լքել չեն թույլատրել «Գրողն ու իշխանությունը» պայմանական անվանմամբ իր զեկույցի համար։
