Նոր տարին կալանավայրում էլ է գալիս. ինչպե՞ս է անցել Քոչարյանի Ամանորը

Թղթե տոնածառ, ինքնաշեն դանակ ու կալանավայրի մայրաքաղաքային աղցան: Կալանավայրում դիմավորած Նոր տարին անմոռանալի հուշ է:

  2018թ.-ի հնչեղ քրեական գործերի շրջանակներում կալանավորվածներից ոմանց նկատմամբ Նոր տարուց օրեր առաջ դատարանը որոշում կայացրեց փոխել խափանման միջոցները: Այս ամենի արդյունքում ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանն ու գործարար Սամվել Մայրապետյանն Ամանորը դիմավորեցին ազատության մեջ՝ իրենց ընտանիքների հետ:

Իսկ ահա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվեց մինչև տոների ավարտը, և Քոչարյանը ստիպված էր տոներն անցկացնել կալանավայրում: Թե ինչպես է երկրորդ նախագահն անցկացրել Ամանորի գիշերը կալանավայրում ու ինչպես է դիմավորել Նոր տարին, հայտնի չէ անգամ նրա փաստաբաններին:

Մեր հարցին, թե ինչպիսին է նրա տրամադրությունը, Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը պատասխանեց. «Պարզ է, որ ազատազրկված է, և ոչ մեկին հաճելի չէ ազատազրկված լինելը: Միևնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը բավական նորմալ է տանում` հաշվի առնելով այդ սահմանափակումները: Ինքն ասում է, որ ավելի ծանր ժամանակներ է ունեցել 90-ականների սկզբին, 80-ականների վերջին Ստեփանակերտում և Ադրբեջանի հետ կռիվներում, որ այստեղ էլ կդիմանա, ու ոչ մի խնդիր չի լինի»,- ասաց Օրբելյանը:

Ռոբերտը Քոչարյան

Ինչ վերաբերում է Ամանորին, Արամ Օրբելյանը նշեց, որ որևէ մեկի համար հաճելի չէ Նոր տարին մեկուսարանում դիմավորելը: «Բայց նաև նա շատ լավ հասկանում է, որ այդ փուլում ենք, ցանկանանք-չցանկանանք պիտի անցնենեք, պետք չէ հուսահատվել: Իմաստ չունի անիմաստ հուզականություն ավելացնել: Ինքը հանգիստ է, առողջությունը` նորմալ»,- ասաց փաստաբանը:

Իսկ թե ինչպես են ընդհանրապես ազատազրկման վայրում նշում Ամանորը, մեզ պատմեց մեր գործընկերը` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը, որն առիթ է ունեցել 1996թ.-ի Նոր տարին դիմավորել դատապարտյալի կարգավիճակում: Ու թեև քրեակատարողական հիմնարկը կամ, ինչպես ասում են, գաղութը իր ռեժիմով տարբերվում է մեկուսարանից, բայց տնից հեռու Նոր տարի դիմավորելու զգացողությունը գրեթե նույնն է:

«Մենք 3-4 հոգով էինք: Դանակ չէր կարելի ունենալ խցում, բայց մենք ունեինք սուրճ, որը էլի օրինական չէր: PELE սուրճի կափարիչը, ի տարբերություն այժմյանի, ոչ թե փայլաթիթեղից էր, այլ թիթեղից: Հիշում եմ, որ այդ մետաղական կափարիչը  դանակի տեղ օգտագործելով` մայրաքաղաքային աղցան պատրաստեցինք»,- շուրջ 22 տարվա հեռավորությունից հիշում է Մանուկյանը:

Նոր տարվա ավանդական այլ կերակրատեսակներ այդ օրը սեղանից բացակայում էին: Թեև հարազատները առանձնահատուկ`տոնական ծանրոցներ էին բերել կալանավայր, բայց դրանից գրեթե ոչինչ իրենց չէր հասել: Սահմանափակումները շատ էին` չէր կարելի ոսկորով սնունդ, տնային պայմաններում պատրաստված խմորեղեն և այլն: Դե իսկ կալանավայրի ճաշացանկում այդ օրը ոչ մի փոփոխություն չէր լինում:

Հաջորդ վառ տպավորությունն այդ Ամանորից ինչ-որ կերպ մեկուսարան հասած կոնյակն էր ու դրանից հրաժարված խցակից օտարերկրացին:

«Մեզ հետ նստած էր Թուրքիայից Հայաստանի սահմանն անցած, կռվից նահանջած, կալանավորված մի քուրդ զինյալ, որին առաջարկեցինք Նոր տարուն գոնե մի բաժակ կոնյակ խմել, բայց հրաժարվեց, որովհետև երդում էր տվել»,- ասաց մեր զրուցակիցը:

Կալանավայրում  Նոր տարին ամբողջացնելու համար միայն եղևնի չկար, բայց դա էլ ձեռքի տակ եղած թղթի կտորներից էին պատրաստել:

Իսկ Նոր տարվա շնորհավորական բացիկն Ամանորից օրեր առաջ էր ստացել: Անսովոր մի նամակ էր կամ, ինչպես ընդունված է ասել, քսիվ, որն ինչ-որ ուղիներով կուսակից ընկերներին էր ուղարկել ազատազրկման մեկ այլ վայրում գտնվող ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը:

«Սիրելի ընկեր, բան չունեմ գրելու, այդ իսկ պատճառով գրում եմ մի միտք, որ երեկվանից սկսյալ ուղեղիցս դուրս չի գալիս: Երբ արտերկրում էի, շատ էի սիրում «Կռունկը»: Սակայն երբ Հայաստան եկա, մի տեսակ այդ երգն իր իմաստն ու արժեքը կորցրեց ինձ համար: Երեկ  ռադիոյից դարձյալ լսեցի «Կռունկը» և, ի զարմանս ինձ, դարձյալ սիրեցի: Պատկերացնո՞ւմ ես` Երևանի կենտրոնում կարոտել եմ Հայաստանս: 25.12. 1995»,- ԱԱԾ մեկուսարանից գրել էր Հրանտ Մարգարյանը:
Գեղամ Մանուկյանն այս նամակն արդեն ավելի քան 22 տարի պահում է ի հիշատակ անցած օրերի և ի հիշեցում այն բանի, որ կյանքը փոփոխական է. երբեմն մարդն ազատ է կալանավայրում, իսկ մի այլ դեպքում անազատ` ազատության մեջ:
armeniasputnik.am

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am