Արցախի անվտանգությունը մեր գերակա հարցն է, իսկ դրանից բխում է ստատուսը. Զոհրաբ Մնացականյանը տարածքներ զիջելու մասին

Մադրիդյան սկզբունքները հենվում են երեք սկզբունքների վրա, և այդ սկզբունքների վրա հիմնվում է բանակցային գործընթացը. Իսկ այդ երեք սկզբունքների մեջ մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի մեկ հարց՝ ստատուս և անվտանգություն։ Այս մասին Հանրային հեռուստատեսության ««Այսօր իրականում» հաղորդման ժամանակ նշել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Արցախի խնդրի լուծման խնդրին։ «Մենք կարողացանք շատ արագ աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, կարողացանք առաջին հանդիպումը կազմակերպել հուլիսի Բրյուսելում, երկրորդը՝ Նյու Յորքում, սեպտեմբերին, երրորդ հանդիպումը Միլանում։ Այդ ընթացքում մենք կարողացել ենք արտահայտել այն տեսլականը, որով գտնվում ենք այդ գործընթացի մեջ, լսել հակառակ կողմին, լսել համանախագահողներին։ Մենք կարողացանք խստորեն ուշադրություն դարձնել որոշ սկզբունքների, որոնք անվանել ենք խաղաղությանը նպաստող միջավայր։ Մենք կարևորություն ենք տվել հարցերին, որոնք վերաբերում են, ասենք, հռետորաբանությանը։ Կարելի է ցույց տալ հայրենասիրական պոռթկում և ասել ամեն ինչ, և կարելի է ավելի պատասխանատու լինել։ Եթե մենք ասում ենք այն, ինչ ասում ենք առանց խիստ արտահայտված էմոցիաների, դա չի նշանակում, որ մեր մտադրությունները այդքան հստակ չեն։ Դրանք շատ հստակ են, ինչ վերաբերում է ստատուսին ու անվտանգությանը»,- հայտարարեց նա։ Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը՝ նշելով. «Ամբողջ հայությանը թշնամի դարձնել և ենթադրել, որ նման մթնոլորտում դու կարող ես համոզիչ լինել, որ դու լուրջ ես վերաբերվում բանակցային գործընթացին... Շատ էական է ռիսկերի նվազեցումը էսկալացիայի առումով։ Մեզ համար շատ մտահոգիչ էր այն, ինչ տեղի էր ունենում Նախիջևանում։ Շատ խիստ ձևով մենք անդրադառնում էինք դրան։ Աշխատում էինք համանախագահների հետ, հարցը բարձրացնում էինք նաև ՀԱՊԿ-ում՝ տեղեկացնելով մյուս գործընկերներին, որ նման զարգացումներ կան և դա շարունակվելու է»։ Հարցին, թե կարելի՞ է ասել, որ ստատուսն ու անվտանգությունը այն կետերն են, որից ցած մենք չենք իջնի բանակցություններում, նա արձագանքեց. «Միանշանակ։ Մենք առաջին հերթին նկատի ունենք անվտանգության հարցը, որովհետև հարցը մեզ համար հարցը շատ կոնկրետ է։ Երբ քայլում ես Ստեփանակերտում, դու դա զգում ես, որովհետև խոսքը մարդկային կյանքերի մասին է։ Ղարաբաղի էկզիստենցիալ անվտանգությունը մեր գերակա հարցն է։ Իսկ դրանից բխում է ստատուսը։ Ստատուսը երաշխիք է, որ անդրադառնում է անվտանգությանը։ Ստատուս նշանակում է, որ Արցախի ժողովուրդը տերն է իր կարգավիճակի, որն արտահայտում է համապատասխան ձևով, որը կոչում ենք ռեֆերենդում, թե ինչպես։ Թե ինչպես է դա արվելու, ինչպես է համադրվում ընդհանուր փաթեթի մեջ, դա ամենաբարդ խնդիրն է, որ վերաբերվում է բանակցային գործընթացին։ Չի կարող լինել իրավիճակ, չի կարող լինել որևէ մարդ Հայաստանում, Ղարաբաղում կամ որևէ տեղ, որ եթե չենք ապահովում այնպիսի համադրություն, որտեղ մենք զարգացնում ենք բավարար, հստակ երաշխավորում, որ մեր գծերը, մեր հիմնական դիրքորոշումները չեն խախտված, որ մենք կարող ենք դա տեսնել որպես բավարար հստակ երաշխիք, չի կարող լինել պայմանավորվածություն, որը մեզ համար համոզիչ չլինի։ Շատ կարևոր է նաև, որ կա Հայաստանի հասարակությունը եւ Արցախի հասարակություն»։ Ինչ վերաբերում է փոխզիջումների համատեքստում տարածքներ զիջելու պատրաստակամությանը, Մնացականյանն ասաց. «Ես չեմ անդրադառնալու որևէ նման հարցի։ Խոսում են զիջումների մասին. զիջումների՞, թե՞ փոխզիջումների։ Մեզ հետ զիջումների մասին խոսողները մյուս կողմի հետ խոսում են զիջումների մասին, թե չեն խոսում։ Ես երբեք չեմ անդրադառնա այդ հարցին, քանի դեռ վստահ չեմ, որ ունենք մի իրավիճակ, երբ հնարավոր է ամբողջության մեջ տեսնել պատկերը»։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video) Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am