Ստյոպա Սաֆարյան. «Կներեք ձեր ամանորյա տրամադրությունը փչացնելու համար»

Կներեք ձեր ամանորյա տրամադրությունը փչացնելու համար, բայց վարչապետի լայվը նայելուց հետո չէի կարող չգրել։ Նախ չեմ համաձայնելու պարոն Փաշինյանի հետ, թե «Ռուսաստանի կողմից Հայաստան առաքվող գազի գինը թանկացնելու», բայց «տեսանելի ապագայում» «ներքին կարգավորումների հաշվին սպառողների համար սպառման գինը անփոփոխ թողնելու» համաձայնությունը լավ գործարք է։ Փաստացի, Ռուսաստանը հասավ իր ուզածին՝ երբ Հայաստանն այլևս համաձայն է, որ «սահմանին վաճառվող գազի գինը պետք է թանկ լինի»։ Հենց այստեղից սկսվում է խուլիգանութրունը, որովհետև 2013թ. սեպտեմբերի 3-ին, նույն օրվա մեջ Պուտինի, Գազպրոմի ու Ռոսնեֆթի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների ու դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրերի համաձայն գազամթերքներն ու նավթամթերքները պետք է ձեռք բերվեին արտոնյալ՝ ներքին գներով։ Դրա դիմաց ռուսական նավթագազային երկու հսկաներին են փոխանցվել մեր ակտիվները (բենզալցակայաններից մինչև Հայռուսգազարդի վերջին 20 տոկոս, խորհրդում կառավարության ձայնի իրավունք և այլն, ինչպես նաև՝ երկուսին էլ տրվել են մոնոպոլ իրավունքներ, որոնք անգամ խոչընդոտում են երրորդ երկրից գազ ու նավթամթերք գնելուն։ Դեկտեմբերի 2-ին Պուտինը Երևանում հայտարարեց, որ այդ արտոնությունները Հայաստանին տրվում են ԵԱՏՄ -ին Երևանի անդամակցության որոշման դիմաց։ Հիմա ստացվում է, որ Ռուսաստանը դավադրաբար ու միակողմանի խախտում է պայմանը, հանում է արտոնությունները, մինչդեռ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում ու ակտիվներն ու մոնոպոլ իրավունքներն էլ հանձնված են Ռոսնեֆթին ու Գազպրոմին։ Էլ չասած՝ որ Ռոսնեֆթն էլ արդեն 2014-ին Հայաստանին «քցեց» ու չարեց Նաիրիտը վերագործարկելու համար խոստացված 500 միլիոն դոլարի ներդրումը։ Սերժ Սարգսյանը կուլ տվեց այս քցոցին, Փաշինյանն էլ համաձայնում է երկրորդ քցոցուն։ Հիմա, ասացեք խնդրեմ, Հայաստանի այսպիսի «քցոցուն» իշխանությունների համաձայնություն տալու ի՞նչն է լավ։ Բայց սա ամբողջը չէ՝ Պուտինը ստանալով գազը թանկացնելու մեր սկզբունքային համաձայնությունն ու համակերպումը, գնդակը նետում է Հայաստանից ներս, որտեղ մեր հակառակորդը Գազպրոմն է՝ Կրեմլի աշխարհաքաղաքական գործիքը։ Պուտինն իրեն խաղից հանելով մեզ թողնում է գուբեռնատոր նշանակված ընկերության քմահաճության տակ, որի իրավունքները գազային պայմանագրերով ավելի լավ են պաշտպանված, քան մեր պետությանը…. Որտե՞ղ ու ինչպե՞ս ենք խաղալու նրա դեմ, երբ «տեսանելի ապագան» ավարտվի, անհայտ է։ Ի դեպ, կրկին շեշտելու եմ, որ քաղաքականության արդյունքները չափելի պետք է լինեն ու տարընթերցումներ չպետք է լինեն կողմերի մոտ… Ըստ այդմ՝ «տեսանելի ապագան» որքա՞նն է, երբ սպառողի համար գազի սպառման գին չի փոխվելու։ Շահային բանակցություններ վարվելու կոպիտ վրիպումներ եմ նկատում. Ռուսաստանը ստացել է կոնկրետ «ապրանք»՝ ի դեմս գնի, հայկական կողմը՝ «անորոշ ժամանակ» ռիսկերով լիքը։ Չգիտեմ, բայց բանակցություններ վարելուց մինչև շահեր սահմանելու ու դրանք բավարարելու առումով լիքը պրոբլեմներ եմ տեսնում…. Դեռ շատ բան կարելի է գրել, բայց բավարարվեմ այսքանով…. Ստյոպա Սաֆարյան

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Իրանում պատմել են հետագա հնարավոր գործողությունների մասին Սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ քառօրյա համակցված հարվածներին Չփորձվե՛ք քողարկել Սումգայիթի արյունոտ դեպքերը․հայերի վերադարձը Բաքու,Կիրովաբադ լինելու է․Ալավերդյան (video) Աննան Նիկոլից բաժանվում է, Նիկոլն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում. Աշոտ Անդրեասյան (video) Երևան-Քուվեյթ և Քուվեյթ-Երևան թռիչքները չեղարկվել են Լա՛վ լսեք՝ Բաքվի, Սումգայիթի ջարդերից փրկված 800 հազար հայերի վերադարձի հարցը բարձրացնելու ենք․․․ (video) Ողջ ադրբեջանահայության վերադարձից պիտի խոսենք․ Արտակ Բեգլարյան (video) Ի պատասխան Ալիևի ցնդաբանությանը՝ 800 հազար հայեր պետք է վերադառնան Բաքու, Սումգայիթ․ Արա Վարդանյան (video) Սումգայիթում արյունոտ ասֆալտնեինք լվանում․․․ լսե՛ք իրական թվերը՝ որոնց ժառանգները պիտի վերադառնան (video) Հիմա ես ձեզ ասեմ՝ ու՞ր կթռնի Աննան. Հովհաննես Շահինյան (video) 10 տարեկան էի, թուրք ընկերուհիս ասաց՝ դուք Ղարաբաղ եք պահանջում, պիտի կոտորենք ձեզ․ սպանվածի դուստր (video) Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին, մյուսները՝ սկսեցին Սումգայիթի կոտորածները․ բաքվեցի (video) Ինչ է պատմում Սումգայիթի ջարդերի ականատեսը․ «Բակը լցվեց ջարդարարներով ու բղավում էին՝ «մահ հայերին»» (video) Իսրայելն Իրանի դեմ իր գործողությանը տվել է «Առյուծի մռնչոց» անվանումը Իմ եղբայրներին զոհաբերել եք հայրենավաճառ բագինում արյան․ Բագրատ Սրբազան HRF-ը ահազանգում է Հայաստանում դատական ​​իշխանության նկատմամբ քաղաքական վերահսկողության մասին Պակիստանի հասցրած հարվածների հետևանքով Աֆղանստանի շրջաններից մեկում 21 մարդ է զոհվել #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Փորձել են սպանել Փեզեշքյանին, իսկ Նիկոլը ճանապարհ է ընկել․ Աշոտ Անդրեասյան (video) Մերձավոր Արևելքի դառը ճշմարտությունն այն է, որ հանձնվելը հավասարազոր է մահվան․ իրանագետ Իսրայելի ուղղությամբ արձակվել է իրանական բալիստիկ հրթիռների առաջին ալիքը Մասուդ Փեզեշքիանի նկատմամբ սպանութան փորձ է կատարվել Իրանում ամբողջությամբ անջատել են ինտերնետը Շարունակելու ենք քաղաքական ուղեգիծը՝ Արցախի ժողովրդի հայրենի բնակավայրեր վերադարձի ուղղությամբ «էդ Նիկոլի կնիկը գիտի միլիարդները ոնց ծախսի, մենք՝ չէ»․ կարծիքներ՝ Ապարանից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am