Արտակարգ դեպքեր Գյումրիում. ճայթուկներից այրվել են մարդկանց դեմքերը, մատները, 18 տարեկան տղան ծանր վիճակով տեղափոխվել է Երեւան

Հունվարի 1-ի գիշերը Գյումրիում մի քանի արտակարգ դեպք է տեղի ունեցել: Factor.am-ին հայտնի դարձավ, որ չորս քաղաքացի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ճայթուկների օգտագործումից եւ հրավառություններից: Գյումրու բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից Factor.am-ին փոխանցեցին, որ ճայթուկներից եւ հրավառություններից վնասվածքներով քաղաքացիների հոսքը սկսվել է ժամը 00:15-ից: Բոլոր տուժած քաղաքացիները եղել են Գյումրի քաղաքի բնակիչներ: Բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ վնասվածքներ ստացած քաղաքացիներից մեկը 40 տարեկան է եղել: Ճայթուկներից վնասվել են աջ աչքի հյուսվածքները: Մեկ այլ քաղաքացի էլ ճայթուկներից հոնքի շրջանում է վնասվածքներ ստացել, այրվել է նաեւ դեմքը: Տեղեկացանք, որ այս երկու քաղաքացիները հրավառությունն իրականացնելիս նյութերն անզգուշորեն պահել են իրենց դեմքերի եւ աչքերի ուղղությամբ: Քաղաքացիներից մեկն էլ ծանր վնասվածքի պատճառով տեղափոխվել է Երեւան: Նա ստացել է ձախ ձեռքի դաստակի տրավմատիկ ամպուտացիա: Վնասվել են նրա ձեռքերից մեկի երեք մատներն ամբողջությամբ, այրվել է դաստակը: Տուժած քաղաքացին 18 տարեկան է: Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր: Ճայթուկներից վնասվածք է ստացել նաեւ մեկ անչափահաս երեխա: Կրկին վնասվել են ձեռքի մատները: Նրան Գյումրու ԲԿ-ից տեղափոխել են Գյումրու մանկական հիվանդանոց: Գյումրու բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ բոլոր տուժած քաղաքացիները ստացել են համապատասխան բժշկական օգնություն: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքերին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ ոստիկանությունը օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որում նշված էր.«Տոների մոտենալու հետ ավելի հաճախ են կազմակերպվում հրավառություններ։ Լռության ժամերին հրավառություն կազմակերպելը, թերեւս, լռության ամենաաղմկոտ խախտումն է։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչեւ 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո, մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 200.000 դրամի չափով: Հիշեցնենք, որ լռության ժամերին հրավառություն կարելի է կազմակերպել բացառությամբ Ամանորի գիշերը։ Հրավառությունների եւ՛ պատվիրատուն, եւ՛ կազմակերպողն ու իրականացնողը մենք ենք: Հետեւաբար առաջին հերթին հենց մենք պետք է մտահոգվենք մեզ շրջապատող մարդկանց հանգստով: Ոստիկանության նպատակը տուգանելը չէ, այլ կանխարգելելը: Քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս պահպանել օրենքի պահանջը։ Հորդորում ենք նաեւ այս օրերի տոնականությունը չխաթարելու համար՝ խստագույնս պահպանել հրագործական իրերի օգտագործման անվտանգության կանոնները՝ համակեցության շրջանակներում հոգալով եւ՛ ձեր, եւ՛ համաքաղաքացիների առողջության ու անդորրի մասին»։

դիտվել է 253 անգամ
Լրահոս
Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video) Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am