Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. 13 վիրավորներից 4-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00 սահմաններում, Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 71 LG 700 և Nissan մակնիշի 37 VV 773 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետւանքով 13 հոգի, որից 4-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-Ծառայության Գավառի հրշեջ-փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներից մի քանիսը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների ավտոմեքենաներով: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաների գազաբալոնները պոկվել ու շպրտվել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների ինքնությունը: Ճանապարհը եղել է մերկասառույց և տեղի «Ճանշինը» վթարից հետո նոր միայն բարեհաճել է ժամանել ու կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ, մինչդեռ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը և «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանը Ամանորից առաջ ասում էին, որ անանցանելի ճանապարհներ չեն լինելու, մինչդեռ Գավառի «Ճանշինը» Խոզի տարում իր «խոզությունն» արեց և նախարարի պաշտոնակատարի ու «Հայվտոճանի» տնօրենի խոսքը գետնովը տվեց: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզին ոստիկաններն ու քննիչները պարզել են, Mercedes-ը վարել է Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ, 56-ամյա Արայիկ Մեսրոյանը, իսկ Nissan-ը վարել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 51-ամյա Ջիվան Ղահրամանյանը: Հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդները և Ա. Մեսրոյանի ուղևորներ՝ Վեդի քաղաքի բնակիչ, 32-ամյա Լյուդվիգ Թոփչյանը, Ոսկետափ գյուղի բնակիչ, 49-ամյա Մարինե Մարտոյանը, Ոսկետափ գյուղի բնակիչ, 17-ամյա Տաթև Մեսրոյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 23-ամյա Սուսաննա Մեսրոյանը, Ոսկետափ գյուղի բնակիչ, 4-ամյա Նարեկ Մեսրոյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 1-ամյա Արփի Թոփչյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 4-ամյա Սեդա Թոփչյանը և Nissan-ի ուղևորներ Հենրիկ Ղահրամանյանը, Բորիս Մանգասարյանը, Չեխիայի Հանրապետության քաղաքացիներ, 34-ամյա Սարգիս Մուսայելյանը, 18-ամյա Լիանա Մուսայելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից 4-ին տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդներից Ջ. Ղահրամանյանը աշխատում է Արցախի Հանրապետության քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, վիրավորներից Լ. Թոփչյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video) Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am