Զինվորին չի թողել առանց հացի. Մանվել Գրիգորյանի պաշտպան/տեսանյութ/

Էջմիածին քաղաքում Մանվել Գրիգորյանին խափանման միջոցը փոխելու պահանջով բողոքի ցույց կազմակերպածներից շատերի մոտ վրդովմունքի  աղբյուր է ամիսներ առաջ տարածված աղմկահարույց տեսանյութը։ Տեսանյութի տարածումից հետո հասարակության լայն զանգված Մանվել Գրիգորյանին մեղադրեց բանակից սնունդ, դեղորայք, շտապ օգնության մեքենաներ ու տեխնիկա գողանալու մեջ։ Այս առիթով Մանվել Գրիգորյանի պաշտպան Կարեն Ղոնյանն ասաց. «ԱԱԾ֊ի հայտնի տեսանյութի տարածումից մի քանի օր անց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հաստատել էր, որ ԵԿՄ֊ին որոշակի սնունդ է տվել ՊՆ֊ն։ Եթե հիշում եք այդ տեսանյութում նաև ասվեց, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան տանը հայտնաբերվել է 3 ավտոպարկ, որտեղ առկա են եղել թանկարժեք ժամանակակից ավտոմեքենաների հավաքածու, իսկ հայտնաբերված ավտոմեքենաների շարքում էին նաև Ապրիլյան քառորյա պատերազմի օրերին ՊԲ֊ի համար նախատեսված շտապ օգնությսն մեքենա, իսկ տեսանյութի տարածումից հետո ԱՀՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այդ շտապ օգնության մեքենաները չեն պատկանում ՊԲ֊ին, քանի որ Աստրախանի հայ համայնքի կողմից նվիրել են իրենց՝ ԵԿՄ֊ին»։

Մեծ ցավ էր նաև, երբ տեսանյութում ցուցադրվեց դեղորայք, որը չի հասել զինվորին. այս առիթով էլ պաշտպանը ասաց. «Դեղորայքի մասով էլ ահա Գրիգորյանների ընտանեկան արխիվից տրամադրում եմ տեսագրություն, որում պարզ երևում է 09.04.16 թվականին Մանվել Գրիգորյանի դուստրը` Արփենիկ Գրիգորյանը, եղբորդորդին Արայիկ Գրիգորյանը, Մանվել Գրիգորյանի կնոջ Նազիկ Ամիրյանի քույը՝ Հասմիկ Ամիրյանը, վերջինիս ամուսինը Հրանտը և իրենց ընտանիքի բարեկամ Նարեկը թե ինչպես են իրենց իսկ միջոցներով ձեռք բերված դեղորայքն ու անհրաժեշտ բժշկական պարագաները դասավորում պայուսակների մեջ, որը որպես օգնություն ուղարկվի առաջնագիծ։ Այդ մի քանի տասնյակ պայուսակներից 4 հատը թողել են պահեստում ինչը առիթ հանդիսացավ կարծելու թե Մանվել Գրիգորյանը բանակից դեղորայք է գողացել և պահել իրեն պատկանող առաձնատան պահեստում Ահա և ձեզ ենք ներկայացնում համապատասխան տեսագրությունը որում պարզ երևում է ամեն ինչ»։
Ինչ վերաբերվում է սնունդ գողանալու փաստին՝ պաշտպանը ասաց. ««Էջմիածին հաց» ԲԲԸ֊ն, որը պատկանում է կրկին Գրիգորյանների ընտանիքին 2017 թվականի դեկտեմբեր ամսից, երբ լրացել էր ՊՆ-ի հետ կնքված նախկին հացաթխման ծառայությունների մատուցման պայմանագիրը, ընկերությունը առանց նոր պայմանագրի կնքման շարունակել է հացաթխման ծառայությունների մատուցումը առանց գումար ստանալու չթողնելով զինվորներին առանց հացի։ Արդյունքում ընկերությունը առանց վարձատրության մատուցել է շուրջ 13,5 մլն դրամի հացաթխման ծառայություն եւ ընկերությունը կրել է զգալի վնասներ, չի կարողացել կատարել գազի, հոսանքի, հարկերի վճարումը։ Հայց է ներկայացվել դատարան գազի կողմից, արգելանք է կիրառվել, քաղաքապետարանը դիմել է ԴԱՀԿ հարկերի բռնագանձման պահանջով»։     «Դեռ շատ նոր բացահայտումներ են ի հայտ գալու, որոնք կտրամադրվի ժողովրդին»,-իր խոսքի վերջում հավելեց Մանվել Գրիգորյանի պաշտպանն,  ինչը սիրով նա խոստացավ հերթականությամբ տրամադրել լրագրողներին: asekose.am

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video) Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am