Արցախի վրա կախված վտանգը Հայաստանի իշխանություններն են․ Դավիթ Շահնազարյան

Այս տարի եղան քաղաքական ցնցումներ եւ հասարակական տեղապտույտներ, տեղի ունեցավ իշխանափոխություն, որը կոչվեց հեղափոխություն․ Ամանորի ուղերձում ասել է Դավիթ Շահնազարյանը՝ գնահատելով անցնող տարվա քաղաքական իրադարձությունները․ «Հասարակությունում կար մեծ դժգոհություն իշխանությունների նկատմամբ, որը կուտակվել էր տարիների ընթացքում, այդ դժգոհությունը վերածեցին համատարած ատելության, եւ արդյունքում՝ սիրո փոխարեն ատելություն, համերաշխության փոխարեն մասնատված հասարակություն։ Անցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ընտրություններն ուղեկցվում էին վարչական ռեսուրսի աննախադեպ օգտագործմամբ, իրավապահ մարմինների կողմից քաղաքական հետապնդումներով, ընտրություններն անցան կեղծիքներով, արդյունքում ունեցանք խորհրդարան, որը քաղաքական մարմին չէ, այլ վերածվել է գործող իշխանության, ավելի ճիշտ՝ մեկ անձի քվեարկության վարչության ընդամենը։ Բազմաթիվ խոստումները, որոնք տրվել էին հասարակությանը, ոչ մի կերպ չեն կատարվել, եւ մենք այսօր ունենք թուլացած պետականություն, մասնատված հասարակություն, օրենքի փոխարեն մեկ անձի կամք, եւ արդարադատության փոխարեն մեկ անձի կարծիք, ունենք քաղաքական մեկուսացում, ըստ էության՝ ոչ միայն մեր բոլոր հարեւանների կողմից, այլեւ մեր դաշնակիցների եւ գործընկերների կողմից»։ Սակայն, ըստ Շահնազարյանի, գլխավոր վտանգը սպառնում է Արցախին․ «Ամենամեծ վտանգը, որ այսօր կա, Աևցախի Հանրապետության վրա կախված վտանգն է, եւ այդ վտանգը գալիս է ոչ թե Ադրբեջանից կամ Թուրքիայից, այդ վտանգը Հայաստանի գործող իշխնություններն են։ Բանակցային գործընթացում մենք ունենք արդեն անշրջելի կորուստներ, իշխանության գործնեության արդյունքում՝ մայիսից մինչեւ այսօր, միայն Նախիջեւան-Հայաստան սահմանագծում հակառակորդը վերահսկողություն է սահմանել մի քանի հազար հեկտարի վրա, Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում հակառակորդը մեծ արագությամբ նորանոր ռազմական շինություններ է պատրաստում, որոնք ունեն հարձակողական բնույթ»։ Դավիթ Շահնազարյանը կոչ արեց 2019-ը դարձնել Արցախի պաշտպանության եւ միջազգային ճանաչման տարի․ «Ես դիմում եմ ՀՀ քաղաքացիներին, ես դիմում եմ ԱՀ քաղաքացիներին եւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, մեզ անհրաժեշտ է լինելու մեր միասնականությունը, այն միասնականությունը, որը մենք ցուցաբերեցինք 1988 թվականին, այն միասնականությունը, որը մենք ցուցաբերեցինք 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։ Շնորհավորելով բոլորիդ Նոր տարին՝ ես կոչ եմ անում, որ 2019-ը, որը շատ բարդ տարի է լինելու մեր բոլորի համար, դարձնել Արցախի պաշտպանւթյան տարի։ Ես դիմում եմ առաջին հերթին սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, սփյուռքի բոլոր կազմակերպություններին, հատկապես Արեւմտյան Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների կազմակերպություններին, կոչ եմ անում 2019 թվականը դարձնել Արցախի միջազգային ճանաչման տարի, բոլոր ուժերը եւ ջանքերը ներդնել այդ ուղղությամբ եւ աշխատել ձեր երկրներում հնարավորինս արդյունավետ։ Արցախը ունի մեր բոլորի պաշտպանության կարիքը։ Ես շնորհավորում եմ առաջին հերթին մեր սպաներին եւ զինվորներին, որոնք առաջին գծում են, եւ ուզում եմ վստահություն հայտնել, որ մենք իրար հետ կկարողանանք չեզոքացնել բոլոր այդ վտանգները»։

 

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video) Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am