Փաստացի Ռուսաստանը հասավ իր ուզածին

Կներեք ձեր ամանորյա տրամադրությունը փչացնելու համար, բայց վարչապետի լայվը նայելուց հետո չէի կարող չգրել։ Նախ չեմ համաձայնելու պարոն Փաշինյանի հետ, թե «Ռուսաստանի կողմից Հայաստան առաքվող գազի գինը թանկացնելու», բայց «տեսանելի ապագայում» «ներքին կարգավորումների հաշվին սպառողների համար սպառման գինը անփոփոխ թողնելու» համաձայնությունը լավ գործարք է։ Փաստացի, Ռուսաստանը հասավ իր ուզածին՝ երբ Հայաստանն այլևս համաձայն է, որ «սահմանին վաճառվող գազի գինը պետք է թանկ լինի»։ Հենց այստեղից սկսվում է խուլիգանութրունը, որովհետև 2013թ. սեպտեմբերի 3-ին, նույն օրվա մեջ Պուտինի, Գազպրոմի ու Ռոսնեֆթի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների ու դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրերի համաձայն գազամթերքներն ու նավթամթերքները պետք է ձեռք բերվեին արտոնյալ՝ ներքին գներով։ Դրա դիմաց ռուսական նավթագազային երկու հսկաներին են փոխանցվել մեր ակտիվները (բենզալցակայաններից մինչև Հայռուսգազարդի վերջին 20 տոկոս, խորհրդում կառավարության ձայնի իրավունք և այլն, ինչպես նաև՝ երկուսին էլ տրվել են մոնոպոլ իրավունքներ, որոնք անգամ խոչընդոտում են երրորդ երկրից գազ ու նավթամթերք գնելուն։ Դեկտեմբերի 2-ին Պուտինը Երևանում հայտարարեց, որ այդ արտոնությունները Հայաստանին տրվում են ԵԱՏՄ -ին Երևանի անդամակցության որոշման դիմաց։ Հիմա ստացվում է, որ Ռուսաստանը դավադրաբար ու միակողմանի խախտում է պայմանը, հանում է արտոնությունները, մինչդեռ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում ու ակտիվներն ու մոնոպոլ իրավունքներն էլ հանձնված են Ռոսնեֆթին ու Գազպրոմին։ Էլ չասած՝ որ Ռոսնեֆթն էլ արդեն 2014-ին Հայաստանին «քցեց» ու չարեց Նաիրիտը վերագործարկելու համար խոստացված 500 միլիոն դոլարի ներդրումը։ Սերժ Սարգսյանը կուլ տվեց այս քցոցին, Փաշինյանն էլ համաձայնում է երկրորդ քցոցուն։ Հիմա, ասացեք խնդրեմ, Հայաստանի այսպիսի «քցոցուն» իշխանությունների համաձայնություն տալու ի՞նչն է լավ։ Բայց սա ամբողջը չէ՝ Պուտինը ստանալով գազը թանկացնելու մեր սկզբունքային համաձայնությունն ու համակերպումը, գնդակը նետում է Հայաստանից ներս, որտեղ մեր հակառակորդը Գազպրոմն է՝ Կրեմլի աշխարհաքաղաքական գործիքը։ Պուտինն իրեն խաղից հանելով մեզ թողնում է գուբեռնատոր նշանակված ընկերության քմահաճության տակ, որի իրավունքները գազային պայմանագրերով ավելի լավ են պաշտպանված, քան մեր պետությանը…. Որտե՞ղ ու ինչպե՞ս ենք խաղալու նրա դեմ, երբ «տեսանելի ապագան» ավարտվի, անհայտ է։ Ի դեպ, կրկին շեշտելու եմ, որ քաղաքականության արդյունքները չափելի պետք է լինեն ու տարընթերցումներ չպետք է լինեն կողմերի մոտ… Ըստ այդմ՝ «տեսանելի ապագան» որքա՞նն է, երբ սպառողի համար գազի սպառման գին չի փոխվելու։ Շահային բանակցություններ վարվելու կոպիտ վրիպումներ եմ նկատում. Ռուսաստանը ստացել է կոնկրետ «ապրանք»՝ ի դեմս գնի, հայկական կողմը՝ «անորոշ ժամանակ» ռիսկերով լիքը։ Չգիտեմ, բայց բանակցություններ վարելուց մինչև շահեր սահմանելու ու դրանք բավարարելու առումով լիքը պրոբլեմներ եմ տեսնում…. Դեռ շատ բան կարելի է գրել, բայց բավարարվեմ այսքանով…. Ստյոպա Սաֆարյան

դիտվել է 56 անգամ
Լրահոս
«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am