Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից բերեց Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը ... Ռոբերտ Քոչարյանին

Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում բավական կարճ է տևել, եթե այն համեմատելու լինենք մեկ օր առաջ տեղի ունեցած Լուկաշենկո-Պուտին հանդիպման հետ: Պատճառը շատ պարզ է՝ Լուկաշենկոն ու Պուտինը երկկողմ հարաբերությունների լայն սպեկտոր ունեն քննարկելու և երկուսն էլ տիրապետում են առարկային: Հայ-ռուսական հարաբերություննում այժմ այնպիսի վիճակ է, որ իշխանական վերնախավում առարկային տիրապետող չկա, և դա է պատճառը, որ թեև, ինչպես Փաշինյանն էր ասում, Հայաստանի ղեկավարը վերջին ամիսների ամենահաճախ այցելողն է ՌԴ, սակայն բովանդակային որևէ փաստաթուղթ չի ստորագրվել: Այսինքն՝ հանդիպումներն ավելի շատ արարողակարգային ու շարքային են և որևէ էական արդյունք չկա: Ենթադրվում էր, որ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ հիմնականում շոշափվելու են Ղարաբաղի խնդրին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին և գազի գնին վերաբերող հարցերը (պաշտոնական մասով): Այդպես էլ եղել է, սակայն առարկայական ոչ մի արդյունք չկա: Ղարաբաղի հարցում Փաշինյանը հրապարակային տեսակետներ չի հայտնում և այդպիսով նախաձեռնությունն ու խաղի կանոններ թելադրելը թողնում է Ադրբեջանին: Բացի այդ՝ Փաշինյանի թիմը, ամերիկացիների «քավորությամբ» և Մոսկվային շրջանցելով, Ալիևի հետ ոչ հրապարակային ինտենսիվ բանակցում են: Բոլորն ամեն ինչ տեսնում են ու համապատասխան քայլեր պատրաստում: Տեսնում է նաև Կրեմլը: Տեսնում է, բայց առայժմ չի ուզում խոսել: ԵԱՏՄ-ի պահով Փաշինյանն ու իր թիմը առարկային չեն տիրապետում, ուստի՝ պատրաստ չեն Մոսկվայի հետ բովանդակային զրույցի և առաջարկների: ՀԱՊԿ-ի մասով Փաշինյանը հիմա ընդամենը դեմքը փրկելու տարբերակների շուրջ է մտմտում, քանզի չի կարող կատարել իր խոստումը՝ Խաչատուրովից հետո ՀՀ-ի համար պահել այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ կանոնադրությամբ նախատեսված ժամկետով: Գազի գնի մասով էլ Փաշինյանն ասաց, որ որևէ որոշում չկա և ինքը հույս ունի, որ ամեն ինչ լավ կլինի կամ գոնե վատ չի լինի: Փաշինյանի միակ «ձեռքբերումն» այս այցից այն էր, որ իր քարոզչական թիմն ու «հեղափոխությանը» կցված լրատվամիջոցները տարածեին, թե իբր Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, սակայն շնորհավորանք, որպես այդպիսին, չհնչեց: Հնչեց զուտ արարողակարգային ու քաղաքավարական բարեմաղթանք՝ աշխատանքային հաջողություններ ցանկանալու տեսքով: Այդպիսի մաղթանք կաներ ցանկացած երկրի ղեկավար ցանկացած այլ երկրի ղեկավարին հանդիպելիս: Ռազմավարական գործընկները միմյանց շնորհավորում են ընտրությունների արդյունքները հրապարակելուց 5 րոպե անց: Տվյալ դեպքում դա չեղավ, ինչը մտահոգիչ է հարաբերությունների բովանդակության առումով, այլ ոչ թե քաղքենիական՝ «Վույ ամա՜ն, Դարչոն Կեկելին պաչել ա» ծրագրի շրջանակներում: Ուշագրավն այն է, որ Փաշինյանին կից քարոզչագործիքները «Պուտինը շնորհավորեց Փաշինյանին» վերնագրերով էին հանդես գալիս, ինչով մատնում էին Փաշինյանի թիմի ներքին ապրումներն ու ձգտումները, ինչպես նաև՝ ողորմելի վիճակը: Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանն ու իր արևմտամետ թիմակիցներն իրենց գիտակցական կյանքի հիմնական հատվածը նվիրել են և այդ ժամանակահատվածում գումար են վաստակել Պուտինին ու ՌԴ-ին հայհոյելով: Այս թիմը հիմա դարձել է Մոսկվայից «շնորհավորանք» մուրացող, ինչը ՀՀ-ին նվաստացնում է միջազգային հարաբերություններում: ՀՀ-ՌԴ ռազմավարական հարաբերությունները շատ կարևոր են, բայց երբ դրանք զրկվում են բովանդակությունից (կողմերից մեկի՝ առարկային չտիրապետելու պատճառով), ապա ամեն ինչ ավարտվում է ընտրություններից շաբաթներ անց շնորհավորանքի ակնկալիքով: Շնորհավորանք, ի դեպ, Փաշինյանն իր հետ Մոսկվայից բերեց: Նրա՝ Երևան հասնելուն պես Պուտինը շնորհավորական ուղերձ հղեց... ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Փաստորեն ստացվեց այնպես, որ Փաշինյանն իր հետ բերեց Քոչարյանին հղված շնորհավորանքը: Դիվանագիտության մեջ պատահական բաներ չեն լինում: Դիվանագիտության մեջ կարևոր են ժեստերը և ակնարկները: Տվյալ դեպքում Մոսկվան շատ կոնկրետ ժեստ ու չափից դուրս թափանցիկ ակնարկ է արել: Պուտինի կողմից Նիկոլ Վլադիմիրովիչ (իրականում՝ Վովաևիչ) դիմելաձևին արժանացած Փաշինյանի համար սա ՌԴ նախագահի հետ տեղի ունեցած բանակցությունների իրական գնահատականն էր Կրեմլից: 7or.am

դիտվել է 302 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am