Լռությունը համաձայնությա՞ն նշան է

Որքան շատ է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ Ղարաբաղի հարցում բանակցություններ պետք է վարեն Ղարաբաղի իշխանությունները, որ ինքը չի բանակցում Ալիևի հետ, այլ միայն շփվում է, որ Ղարաբաղի հարցը կորոշի ժողովուրդը՝ հրապարակում, այնքան շատ են ոգևորված ու նախահարձակ հայտարարություններ անում Ալիևն ու Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Վերջինս երեկ մի շարք մտքեր էր հայտնել: «ՀՀ-ում կատարված վերջին իրադարձությունները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև Դուշանբեում ու Սանկտ ՊԵտերբուրգում կայացած զրույցները, նաև իմ հանդիպումները իմ հայ գործընկերոջ հետ որոշակի լավատեսության հիմք են տալիս՝ բանակցային գործընթացի առաջխաղացման տեսանկյունից»,-նշել է Մամեդյարովը: «Բանակցային առաջխաղացում» ասելով Մամեդյարովը նկատի ունի «օկուպացված» տարածքներից զորքերի դուրսբերումը: Ուշագրավն այն է, որ հայկական կողմից համարժեք պատասխան հնչեց միայն Ստեփանակերտից: Պաշտոնական Երևանը Մամեդյարովին արձագանքեց ոչ թե «չխոսկան» արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, այլ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի շուրթերով: Վերջինիս կցկտուր ձևակերպումները ավելի շատ հաստատում, քան հերքում էին Մամեդյարովի ասածները և ընդամենը տեղավորվում էին «Լավ էլի, հարգելի՛ Մամեդյարով, մի՛ բարձրաձայնեք այն, ինչ քննարկվում է բանակցություններում, այլապես կարող եք վնասել գործին» բանաձևի մեջ: Ուշադրությո՛ւն դարձրեք. ՀՀ ԱԳՆ խոսնակը հաստատում է, որ վարվում են բանակցություններ (Փաշինյանը դրանց առկայությունը զարմանալիորեն ու կասկածելիորեն հերքում է), և որ սեղանին դրված է տարածքաների հարցը: Պարզապես իր հայտարարությամբ ուզում է ցույց տալ, որ բանակցությունները ոչ թե «Տարածքներ՝ խաղաղության դիմաց», այլ՝ «Տարածքներ՝ կարգավիճակի ու անվտանգության երաշխիքների դիմաց» տարբերակով են ընթանում: Թե որ տարբերակի հետ գործ ունենք իրականում, կարելի է դատել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պահվածքից, հռետորաբանությունից ու քայլերից: Ալիևի ու Մամեդյարովի նախաձեռնողական քայլերի և հարձակողական հռետորաբանության ֆոնին Փաշինյանի ու Մնացականյանի լռությունը համաձայնության նշանի տպավորություն է թողնում: Եթե Փաշինյանին թվում է, թե Ղարաբաղի հարցով հրապարակային ու առարկայական տեսակետ չհայտնելը ճիշտ մարտավարություն է, ապա դա սխալ մոտեցում է: Երբ Երևանը լուռ է, իսկ Բաքուն՝ ակտիվ, ապա նախաձեռնությունն անցնում է վերջինիս ու արդեն նա է պայմաններ թելադրում: Երևանին այդ դեպքում մնում է Բաքվի պայմաններն ընդունելը կամ հակառակվելը, մինչդեռ Երևանը պետք է բանակցային հայեցակարգեր առաջարկեր ու բոլորին բերեր իր դաշտ: «Լուռ դիվանագիտությունը» տվյալ դեպքում ռազմավարական սխալ է: Եթե այդ սխալը պահպանվեց, ապա 2019-ին լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու: Մի կողմից հայտարարել, թե «Ղարաբաղի հարցը թող ղարաբաղցիները լուծեն», սակայն մյուս կողմից ինտենսիվ բանակցություններ վարել Ղարաբաղի հարցով, բայց ցույց տալ, թե իբր նման բան չկա, առնվազն հարցեր են առաջացնում: Հարցեր, որոնց պատասխանները հրապարակավ պետք է տա Նիկոլ Փաշինյանը: 7or.am

դիտվել է 56 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am