2018-ի ամենաքննարկված տղամարդիկ

Անցնող տարին բուռն էր քաղաքական իրադարձություններով, մենք առանձնացրել ենք տարվա տղամարդ քաղաքական գործիչներին, որոնք դրական կամ բացասական լույսի ներքո ամենաշատն են քննարկվել տարվա ընթացքում: Բնականաբար առաջամարտիկը Նիկոլ Փաշինյանն է, նախկին ընդդիմադիր գործիչը, ում հաջողվեց անել այն, ինչ Հայաստանի նորանկախ պատմության առնվազն վերջին երկու տասնյակում չէր հաջողվում մյուսներին, նա իրականացրեց իշխանափոխություն ու դարձավ ժողովրդի դուխով վարչապետը: Գալիք տարին նա ավելի շատ է լինելու հանրության քննարկման տիրությունը, կան տնտեսական հեղափոխության սպասումներ, որը խոսք է տվել Փաշինյանը: Երկու ժամկետ աշտոնավարելուց հետո Սերժ Սարգսյանը կուտակել էր դժգոհության այնպիսի ալիք, որին դիմակալեն անհնար դարձավ, ու ի պատիվ երրորդ նախագահի, հեռացավ խաղաղ ու անարյուն: Իհարկե, այդպես էլ պարզ չդարձավ, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ինքը, հրաժարականի տեքստում ասելով .<<Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի>>, փաստն այն է, որ նա ադեկվատ ընդունեց իրականությունը եւ առանց կռվի հեռացավ: Երկրորդ նախագահի անունը մենք ավելի շատ տեսանք լրատվականների էջերում, քան երրորդինը: Թավշյա հեղափոխթւոյինց հետո Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց նոր իշխանության թիրախում, նրա նկատմամբ հարուցված քրեական գործից ու փորձագետների կարծիքներից պարզ դարձավ, որ այն <<ջուր>> է, երկրորդի նկատմամբ հիմնադիր նախագահն Լեւոն-Տեր Պետրոսյանն ու նրա հոգեզավակ Նիկոլ Փաշինյանն են անձնական վրեժխնդրությամբ են լցված, եւ ամեն ինչ արվում է Քոչարյանին ճաղերի ետեւում պահելու համար: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նոր իշխանության ամենաքաննարկված պերսոնան է Նիկոլ Փաշինյանից հետո: Նա իհարկեմինչ օրս չի ընդունվում որպես պատասխանատու կառույցի ղեկավար պատճառը ոչ թե նրա <<մորքուրի բալա>> կերպարն է, այլ իր ղեկավարած կառույցի գործունեությունը, որը իշխանափոխությունից հետո կարծես վերածվել է քաղաքական մսաղացի ու հաշվեհարդար է տեսնում Փաշինյանի ախոյանների նկատմամբ: Ամենասկանդալային քննարկումները ծավալվեցին Կարգին Հայկոյի՝ Հայկ Մարությանի շուրւ, նա Երեւանի քաղաքապետն է, բայց ոչ մեկ իր ամենապայծառ երազում չէր կարող պատկերացնել դա, բացի Նիկոլ Փաշինյանից: Սերժ Սարգսյանի ամենամերձավորի հեռուստաալիքի կողմից աճեցրած ամենահայտնի դերասանը այդպես էլ անհասկանալի պայմաններում հայտնվեց այդ պաշտոնին, չնայած խոսվում է, որ հենց այդ մերձավորն էլ գործոն է դարձել պաշտոնի հարցում: Մարությանը առաջին օրից ցույց տվեց, թե որքան բոբիկ է քաղաքաականապես՝ ձեւ ու սպիտակի իր արտահայտությամբ, նա ցայսօր դուրս չի եկել սերիալային իր կերպարից ու ավագանու նիստերն էլ վարում է միմոսությամբ: Ամենախայտառակ քննարկումները ծավալվեցին Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի շուրջ: Հերոսից նա դարձավ <<տուշոնկա>> գողացող, բայց վեց ամսվա ընթացքում իրավապահները նույնիսկ չավարտեցին հարուցված գործի նախաքննությունը , որպեսզի սկսվեր դատաքննության փուլը ու հանրության համար պարզ դառնար Մանվել Գրիգորյանի իրական մեղքի բաժինը: Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակների ԱԱԾ տնօրեն Դավիթ Շահնազարյանի անակնկալ հայտնությունը Հանրապետական կուսակցությունում կկին դարձավ քննարկումների նյութ: Շահնազարյանը իր քայլը հիմնավորեց հետեւյալով, որ վտանգ է սպասվում Արցախի անվտանգությանը եւ պետության հիմքերը խարխլելու սաղմեր է նկատում այս իշխանության կողմից, ՀՀԿ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականում տեղ զբաղեցնելով, նա ամեն օր այս հարցերի շուրջ իր մտահոգությունն էր հայտնում ու հայտնվում քննադատությունների տարափի տակ: Անի Սահակյան

դիտվել է 80 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am